1. Ինչիպի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը։
Ատոմի բնութագրական չափը 10-10 մ է, իսկ միջուկինը՝ 10-15մ: Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100000 անգամ փոքր է ատոմի շառավղից: Ատոմի զանգվածը նաև գործնականում հավասար է միջուկի զանգվածին:
2. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը։
Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից:
3. Նշեք պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը։
1932թ․-ին անգլիացի գիտնական Ջեմս Չեդվիկը փորձով հայտնաբերեց մի նոր մասնիկ, որի զանգվածը մոտավորապես հավասար էր պրոտոնի զանգվածին և չուներ էլեկտրական լիցք։ Այդ մասնիկն անվանեցին նեյտրոն։ Նեյտրոնը հայտնաբերելուց հետո, Վիկտոր Համբարձումյանը և այլ ֆիզիկոսներ առաջարկեցին միջուկների կառուցվածքի պրոտոն-նեյտրոն մոդելը։
4. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը։
Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի Z կարգաթվին: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով։
5. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ։
Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
A=Z+N
6. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը։
Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:
7. Ի՞նչ է 1 զ․ա․մ․-ը։
Պրոտոնների և նեյտրոնների զանգվածներն արտահայտվում են զանգվածի ատոմային միավորով(զ․ա․մ)։
8. Օգտվելով Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակից՝ որոշեք ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամով։
196,97x1,66057x10-27=327,0824729x10-27
9. Ի՞նչ է իզոտոպը։ Ջրածնի ի՞նչ իզոտոպներ գիտեք։
Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ: Ջրածնի իզոտոպներն են դեյտերիումը և տրիտիումը:
10. Ինչո՞ւ պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը։
Պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը, որովհետև պրոտոնի և նեյտրոնի միջև եղած ձգուղության ուժն ավելի հզոր է։ Դրա շնորհիվ էլ միջուկը կայուն է։
11. Ինչպե՞ս են հարաբերակցում նույն հեռավորությամբ երկու պրոտոնների միջև գործող կուլոնյան և միջուկային ուժերը։
Փոքր հեռավորության պրոտոնների միջև գործում են հսկայանական էլեկտրական (կուլոնյան) վանողության ուժեր։ Միջուկային ուժերը գերազանցում են վանողության ուժերին և գործում են ավելի փոքր հեռավորությամբ նուկլոնների միջև։
12. Ինչպե՞ս են հարաբերակցում երկու պրոտոնի և երկու նեյտրոնի միջուկային փոխազդեցության ուժերը։ Իսկ նեյտրոնի և պրոտոնի միջև գործող ուժերը։
Երկու նեյտրոնի ու երկու պրոտոնի և պրոտոնի ու նեյտրոնի միջև գործում են նույն ձգողության ուժերը։
No comments:
Post a Comment