Monday, April 27, 2020

Տնտեսական լուրեր

Բյուջեի ծախսերի և տնտեսական ...















Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մարտ ամիսներին 4 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտարդանքի ծավալը՝ 4.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 9.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մարտ ամիսներին աճը կազմել է 0.2 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 5.5 տոկոսով: 2020 թվականի հունվար-մարտին սպառողական գների ինդեքսը նվազել է 0.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճել է 14.8 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 190 հազար 136 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 10.5 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.7 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 4 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 0.2 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով:
Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-մարտին եղել է 482.32:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...