Առաջադրանք Մաս 1.
Սովորողները ներկայացնում են իրենց բլոգներում ՀՀ գլխավոր գետերը, նրանց հատկանիշները:
Արաքս, հանրապետության ամենախոշոր և հայ ժողովրդի «մայր գետը»։ Արաքսն սկիզբ է առնում Բյուրակն հրաբխային բարձրավանդակից, մինչև Արարատյան դաշտ մտնելը հոսում է նեղ կիրճերով, տեղ-տեղ՝ լայնացված հովտով, ունի մեծ անկում։ Ախուրյան, սկիզբ է առնում Արփի լճից, հոսում Վերին Ախուրյանի լայն հովտով դեպի արևելք, ապա թեքվում հարավ ու մտնում խորը կանիոնի մեջ, մինչև Շիրակի դաշտը։ Այստեղ հովիտը լայնանում է, թեքությունը պակասում և առաջանում են գալարներ։ Երկարությունը 186 կմ է, ավազաևը՝ 9700 քառ.կմ է։ Մեծամոր, սկիզբ է առնում Մեծամոր լճից, ընդունում է Մաստարա սելավը և Քասաղ վտակը։ Հիմնականում սնվում է Արագածի և Ախուրյանի ավազանի ստորերկրյա ջրերով։ Երկարությունը 38 կմ է, ավազանը՝ 3540 քառ.կմ։ Հրազդան, սկիզբ է առևում Սևանա լճից։ Երկարությունը 141 կմ է, ավազանը՝ 2560 քառ.կմ։ Խոշոր վտակը Մարմարիկն Է։ Ազատ, սկիզբ է առնում Գեղամա լեռներից, երկարությունը 55 կմ է, ավազանը՝ 572 քառ.կմ, հոսում է նեղ ու խոր լավային կանիոնի միջով։ Մեծ վտակը Գողթն Է։ Հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով, օգտագործվում է ջրամատակարարման և ոռոգման համար։ Արփա, սկիզբ է առևում Սյունիքի բարձրավանդակից։ Երկարությունը 126 կմ է, ավազանը՝ 2630 քառ.կմ։ Հոսում է նեղ կանիոնով, որը տեղ-տեղ լայնանում է՝ առաջացնելով ոչ մեծ գոգավորություններ։ Ողջի, սկիզբ է առնում Զանգեզուր լեռնաշղթայի Կապուտջուղ գագաթից, հոսում է նեղ կիրճով։ Երկարությունը 82 կմ է, ավազանը՝ 1175 քառ.կմ։ Սնումը խառն է։ Որոտան, սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից, երկարությունը 178 կմ է, ավազանը՝ 5650 քառ.կմ։ Վտակներն են Սիսիանը, Լեռնաշենը, Գորիսը, Արցախի սահմաններում՝ Հագարուն։ Սնումը խառն է, հոսքի 60%֊ը՝ գարնանը, ջրերը լավորակ են, փոքր հանքայնացմամբ։ Դեբեդ, Խրամի աջ վտակն է։ Կազմվում է Փամբակ և Ձորագետ վտակներից։ Երկարությունը Փամբակի ակունքներից 178 կմ է, ավազանը՝ 4080 քառ.կմ։ Թումանյան կայարանի մոտ առաջացրել է 350 մ խորության կանիոն։ Վտակներից ամենամեծը Ձորագետն է, երկարությունը 67 կմ է, ավազանը՝ 1460 քառ.կմ: Սկիզբ է առնում Զավախքի լեռնաշղթայից։ Տաշիր և այլ մանր վտակներ ընդունելով՝ հոսում է Լոռվա հրաբխային սարավանդով, առաջացնում խոր կանիոն։ Ջրերն ունեն փոքր հանքայնացում, պիտանի են ջրա մատակարարման համար։ Փամբակ, սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքից։ Վտակներից են Չիչկանը, Տանձուտը։ Ձախակողմյան վտակները խիստ սելավաբեր են։ Գետի պղտորությունը համեմատաբար մեծ է, ջրերն աղտոտվում են Սպիտակի և Վանաձորի արդյունաբերական թափոններից։ Աղստև, սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթից։ Երկարությունը 133 կմ է, ավազանը՝ 2589 քառ.կմ։ Հոսում է խոր հովտով, ջրերը մասամբ օգտագործվում են ոռոգման համար։
Գետերը նավարկելի չեն, որովհետև լեռնային են։ Գետեր հարուստ են ջրաէներգետիկ ռեսուրսներով։ Գետային ցանցը բաշխված է անհավասարաչափ։ Գետային ցանցը համեմատաբար խիտ է։ Բոլոր գետերը պատկանում են Կուր և Արաքս ավազաններին։ Սնվում են անձրևների, ձնհալի և ստորերկրյա ջրերով։ ՀՀ գետերը ամբողջ տարին ջրառատ չեն։ Հրազդանի վրա կան ջրաէներգետիկ մեծ ցանցեր։
Մաս 2. Լուծել նախագծում ներառված խնդիրները, տեղադրել բլոգում:
- Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 2200 մ է, իսկ գետաբերանինը`1000 մ: Նրա երկարությունը 80 կմ է.
1.Որոշել գետի անկումը:
2200-1000=1200մ
2200-1000=1200մ
2.Որոշել գետի թեքությունը:
1200:80=15մ/կմ
1200:80=15մ/կմ
- Գետի կենդանի կտրվածքի մակերեսը 3,5 մ քառ. է, արագությունը` 2 մ/վ: Որոշել գետի ծախսը:
3,5x2=7մ3/վ
- Քաղաքում օրվա ընթացքում չափել են օդի ջերմաստիճանը և ստացել են -1°,-4°,-6°, -2°, +7°, +16°, +10°, +4° ցուցանիշները.
1.Որոշել ջերմաստիճանի տատանման օրական լայնույթը (ամպլիտուդ):
+16-(-6)=22C
+16-(-6)=22C
2.Որոշել օդի օրական միջին ջերմաստիճանը:
(-1+(-4)+(-6)+(-2)+7+16+10+4):8=3C
(-1+(-4)+(-6)+(-2)+7+16+10+4):8=3C
No comments:
Post a Comment