Նախագծի բովանդակությունը * 5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։
*Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։
Ֆոսֆորը քիմիական տարր է, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 31։
*Ազոտ. ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։
Ազոտի օքսիդը հաճելի հոտով, անզգայացնող հատկությամբ անգույն գազ է, որը այլ կերպ անվանում են ծիծաղաբեր գազ: Ջրում չի լուծվում ու անտարբեր օքսիդների շարքին է դասվում։ Լաբորատորիայում N2O ստանում են ամոնիումի նիտրատի ջերմային քայքայումից։
Մաքուր ազոտական թթուն սուր, հեղձուցիչ հոտով, անգույն հեղուկ է, խտությունը՝ 1,52գ/սմ³ , հալման ջերմաստիճանը՝–41°C , քայքայվելով եռում է 86°C ջերմաստիճանում, ցանկացած հարաբերությամբ խառնվում է ջրին: Ազոտական թթուն օդում ուժեղ «ծխում» է, քանի որ խոնավ օդում ջրային գոլորշիների հետ մասամբ հեղուկ թթվի մանր կաթիլներից բաղկացած քուլաներ են առաջանում։ Ազոտական թթուն, ինչպես և մյուս թթուները, փոխազդում է հիմքերի, հիմնային օքսիդների, աղերի հետ:
*Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր։ Օրթոֆոսֆորական թթուն և նրա աղեը։
Կարմիր ֆոսֆոր
Ֆիզիկական հատկությունները Ֆոսֆորի երկու կարևոր ալոտրոպ ձևերն են՝ սպիտակ ֆոսֆորը և կարմիր ֆոսֆորը։ Սև ֆոսֆորն ստացվում է սպիտակ ֆոսֆորը բարձր ճնշման տակ տաքացնելիս։ Կարմիր ֆոսֆոր Ֆոսֆորը բնության մեջ տարածված քիմիական տարր է. երկրակեղևում տարածվածությամբ զբաղեցնում է 13-րդ տեղը: Առաջացնում է ապատիտների և ֆոսֆորիտների խոշոր կուտակումներ, որոնք ֆոսֆորի և նրա միացությունների ստացման հումքն են:
Սպիտակ ֆոսֆորը բնորոշ հոտով, անգույն, մոմանման, թունավոր նյութ է, ստացվում է ֆոսֆորի գոլորշիները սառեցնելիս: Հալման ջերմաստիճանը 44,1օC է, եռմանը՝ 280,5օC: Օդում ինքնաբռնկվում է: Տաքացնելիս դանդաղ փոխարկվում է կարմիր ֆոսֆորի: Վերջինս առաջացնում է բյուրեղական մի քանի ձևափոխություններ: Մթության մեջ կարմիր ֆոսֆորը չի լուսարձակում և գրեթե թունավոր չէ: Սպիտակ ֆոսֆորը ճնշման տակ տաքացնելիս փոխարկվում է սև ֆոսֆորի:
Օրթոֆոսֆորական թթուն միջին ուժի անօրգանական թթու է, քիմիական բանաձևն է H3PO4, այն ստանդարտ պայմաններում իրենից ներկայացնում է անգույն հիդրոսկոպիկ բյուրեղներ։ 213 °C ջերմաստրճանից բարձր ջերմաստիճանում փոխակերպվում է պիրոֆոսֆորական թթվի H4P2O7։ Ջրում լավ լուծելի է։ Հիմնականում օրթոֆոսֆորական թթու անվանում են 85%-անոց ջրային լուծույթը։

* Ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր։
Ազոտական պարարտանյութերը անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններն են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութերի թվին են պատկանում ամիդային, ամոնիակային և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Ազոտի միացությունների պատճառով հաճախ սահմանափակում է մշակաբույսերի աճը և դրա համար էլ ազոտային պարարտանյութերն ունեն մեծ դրական ազդեցություն։ Բոլոր տեսակի ազոտային պարարտանյութերից ամենաշատը տուժում են հողի միկրոօրգանիզմները։
Ֆոսֆորային պարարտանյութերն անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։
*«Ընտանեկան դպրոցի» հարցեր.
1. Ի՞նչ. պայմաններ են անհրաժեշտ բույսերի. աճման համար…
Բույսերի աճման համար անհրաժեշտ են ջուր, լավ հող, լույս, լավ կլիմա և պարարտանյութեր։
Բույսերի աճման համար անհրաժեշտ են ջուր, լավ հող, լույս, լավ կլիմա և պարարտանյութեր։
2. Ինչո՞ւ են ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական տարրեր. ..
Ազոնտն ու ֆոսոֆորը համարվում են կենսական տարրեր, որովհետև նրանք մտնում են շատ բույսերի կազմության մեջ և շատ կարևոր են դրանց համար։
3. Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր…..
Անհարժեշտ սննդատարրերը բույսին տալիս են պարարտանյութերի միջոցով։ Դրանք օգնում են, որ բույսերը լինեն առողջ։
4. Ի՞նչ է «Նիտրատային աղետը «…
1970թվականի տեղի ունեցավ նիտրատային աղետ։ Որպես պարարտանյութ օգտագործել նիտրատ և տեղի է ունեցել զանգվածային թունավորում։
Թեմատիկ հարցեր և վարժություններ.
*1. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…
N, P, As, Sb, Bi
*1. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…
N, P, As, Sb, Bi
*2. Ո՞ր տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..
Ազոտի մոտ է ավելի ուժեղ արտահայտված մետաղական հատկությունները, քանի որ ազոտի էլեկտրաբացասականությունը ավելի մեծ է, որի հետևանքով միջուկը ավելի մոտ է ձգում նեյտրոններին:
Ազոտի մոտ է ավելի ուժեղ արտահայտված մետաղական հատկությունները, քանի որ ազոտի էլեկտրաբացասականությունը ավելի մեծ է, որի հետևանքով միջուկը ավելի մոտ է ձգում նեյտրոններին:
*5. Ի՞նչ է պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….
Օրինակ՝ գոմաղբ, բուսահող, տորֆ և այլն։
No comments:
Post a Comment