Tuesday, April 7, 2020

Օգտակար հանածոներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝
Առաջադրանք Մաս 1.
Ուսումնասիրել ՀՀ օգտակար հանածոները:
Ներկայացնել ՀՀ տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարները:
Մետաղային հանքային հարստություններից հատկապես շատ են գունավոր մետաղների՝ պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և ալյումինի հումքի պաշարները։ Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով։ Այդպիսի խոշոր հանքավայրեր են Ալավերդին և Կապանը: Հայաստանում պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում։ Հայտնի են Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ ՀՀ-ում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 %-ը: Քաջարանի և Կապանի հանքաքարը, բացի գլխավոր մետաղներից, պարունակում է նաև թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ (ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ։ Բազմամետաղային հանքավայրերից նշանավոր են Ախթալայինը և Շահումյանինը (Կապան)։ Հայաստանում տարածված է նեֆելինային սիենիտ կոչվող հանքային հումքատեսակը։ Դա համալիրային հանքատեսակ է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ և քիմիական տարբեր նյութեր։ Այդ հումքի հարուստ հանքավայրեր հայտնաբերված են Փամբակի և Մեղրու լեռներում։ Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Մեր երկրի ընդերքում հայտնաբերված սև մետաղներից ամենատարածվածը երկաթն է։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի, Հրազդանի և Աբովյանի (Կապուտանի) հանքավայրերը։ ՀՀ-ն հարուստ է հանքային ջրերի աղբյուրներով։ Մեր երկրում կա հանքային ջրերի շուրջ 700 աղբյուր։ Հատկապես նշանավոր են Ջերմուկի, Արզնու, Բջնիի, Դիլիջանի, Հանքավանի հանքային աղբյուրները։ 
Մաս 2.
Խնդիրների լուծումներ՝
  1. Լեռան ստորոտին օդի ջերմաստիճանը 130C է,գագաթին՝ 10C :Ստորոտը ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա է (հաշվարկը կատարել 60C-ով):
  • Որոշել լեռան բացարձակ բարձրությունը:
  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը:
13֊1=12C⁰
1000մ=6C⁰
xմ=12C⁰
2000մ=12C⁰
Հարաբերական բարձրություն֊2000մ
 2000+1400=3400
բացարձակ բարձրություն֊3400մ

2.Լեռան ստորոտին օդի ջերմաստիճանը 180C է, իսկ գագաթին՝ 120C:Ստորոտը ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա է (հաշվարկը կատարել 60C-ով):
  • Որոշել լեռան հարաբերական բարձրությունը:
  • Որոշել լեռան բացարձակ բարձրությունը:

18֊12=6C⁰
6C⁰=1000մ
Հարաբերական բարձրություն֊1000մ
1000+2400=3400մ
Բացարձակ բարձրություն֊3400մ

Ռեսուրսապահովվածության վերաբերյալ խնդիրների լուծում՝

  • Մարզի ապահովվածությունը ածխի պաշարներով կազմում է 40 տ/մարդ,ածխի պաշարները՝1200000 տ: Որքա՞ն է մարզի բնակչության թիվը:
1200000։40=30000մարդ

  • Նավթի համաշխարհային հետախուզված պաշարները կազմում են 133 մլրդ տ:Երկրագնդի բնակչության թիվը 7 մլրդ մարդ է: Որքա՞ն է երկրագնդի բնակչության մեկ շնչի հաշվով ռեսուրսապահովվածությունը նավթով:
133000000000։7000000000=19տ/մարդ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...