Wednesday, September 23, 2020

Գրականություն․ 22.09.2020

  1. Կարդա «Այգի» առակը (էջ 22), օգտվելով ցուցումներից՝ վերածիր տեքստը աշխարհաբարի։

Հոգին ավանդելուց առաջ հայրը որդներին ասաց․

-Չունեմ ձեզ ոչինչ թողնելու բացի այս հյուղակից և այգուց՝ նրա շուրջը գտնվող, բայց այնտեղ կա ծածկված գանձ։ Սկզբից վարեք հողը և կգտնեք գանձը։ 
Հոր մահից հետո, որդիները ամենից առաջ լավ փորեցին ողջ այգին, բայց այնտեղ չգտան ոսկի կամ արծաթ։ Բայց քանի որ երբեք հող չէին վարել այդպես, այդ տարում խաղողը առատ բերք տվեց։ Այդ ժամանակ մտաբերեցին, թե հայրն ինչ նկատի ուներ՝ ծածկված գանձ ասելով։
 
  1. Մեկնաբանիր տեքստը։

Այս տեքստի իմաստն այն է, որ պետք է շատ աշխատել և միայն այդ դեպքում լավ արդյունք կունենանք։«Ով աշխատի, նա կուտի»։

  1. Բարձրաձայն կարդա և ձայնագրիր գրաբար տեքստը։
  2. Լրացուցիչ՝ կարդա նաև Մեսրոպ Մաշտոցի «Օրհնութիւն ապաշխարութեան» բանաստեղծությունը (էջ 26) Դարձրու աշխարհաբար։ Որոշիր՝ ում է դիմում։ Առանձնացրու այն բառերը, որով դիմում է Մաշտոցը։ Բացատրիր փոխաբերությունը։

Միշտ այս կյանքը ինձ ալեկոծում է։ Թշնամու մրրիկների ալիքը ինձ հարվածում է։ Բարի՛ նավապետ, եղիր իմ ապավենը։ 
Մոտ եմ խորտակվելուն, օգնի՛ր ինձ, բարի նավապետ, որովհետև իմ մեղքերի բեռը ծանրացել է ինձ վրա։ Աստվա՛ծ, շտապիր օգնել ինձ, որովհետև չարերը ինձ կտանեն անդունդը, այլ դու նավապետ եղիր ինձ օգնող։ Փրկի՛ր ինձ ծովի ալիքների նավաբեկության վտանգից, որովհետև կկորչեմ իմ անօրեն մեղքերից։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...