Կրոնը աշխարհայացք է, որը հիմնված է աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։ Կրոն ծագել է անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության։ Ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։ Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է։ Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսերը, կրոնական տոները, զոհաբերությունները։ Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ։ Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումներն՝ եկեղեցով։
Տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններն են՝
Մոգությունը գերբնական ճանապարհով որևէ նպատակի հասնելու համար է։ Մոգությունը հիմնված է մտքի վրա, որով մարդը դիմում է մութ ուժերին, դեպքերի վրա, կարողություն ձեռք բերելու ինչպես նաև իրական կամ թվացյալ մատերիայի վրա ազդեցություն գործելու նպատակով։ Պրակտիկ գուշակությունն իր մեջ ներառում է՝ գուշակություն, աստղագուշակություն, կախարդում, կախարդություն, ալքիմիա, մեդիում, մեռելագուշակություն։
Տոտեմիզմը մարդկանց որոշակի խմբերի և, տոտեմների միջև գերբնական ազգակցության մասին հավատք է տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմը առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում, ներառյալ հուդայականությունը, քրիստոնեությունը, բուդդայականությունը, հնդուիզմը, մահմեդականությունը։
Ֆետիշիզմը գերբնական հատկություններ վերագրող անշունչ առարկաների երկրպագություն է։ Ֆետիշիզմը բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։ Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ՝ մուսուլմանների, բուդդայականության, քրիստոնեության մեջ։
Անիմիզմը (ոգեպաշտություն) հավատ է ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբրև կառավարում են մարդկանց, կենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներին ու երևույթներին։ Ոգեպաշտությունը տոհմային համայնքի փուլում առաջացած երևույթ է, որի տարրերը պահպանվել են համաշխարհային բոլոր կրոններում։
Ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններն են՝
Հուդայականությունը հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից։ Դասվում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի հուդայականությունից նաև քրիստոնեությունը և մուսուլմանությունը։ Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն: Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում: Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը։
Հինդուիզմը Հնդկական կրոններից մեկն է։ Աշխարհի ամենահին կրոններից մեկն է, հիմնված է միաստվածության, բազմաստվածության, պանթեիզմի, մոնիզմի և նույնիսկ աթեիզմի վրա։ Հինդուիզմը, հետևորդների թվով, երրորդ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից և իսլամից հետո։ Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 մլրդ. մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են Հնդկաստանում և Նեպալում։ Կան երկրներ, որտեղ հինդուիզմի հետևորդները կազմում են բնակչության մեծամասնություն՝ Բանգլադեշ, Շրի-Լանկա, Պակիստան, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր, Մավրիկիոս, Ֆիջի, Սուրինամ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Մեծ Բրիտանիա, Կանադա և ԱՄՆ։
Ջայնիզմը դհարմայական հին կրոն է, որը ի հայտ է եկել Հնդկաստանում մ․թ․ա մոտավորապես 9-6-րդ դարերում։ Ջայնիզմի փիլիսոփայությունն ու գործնական կիրառումը առաջին հերթին հիմնված են հոգու ինքնակատարելագործման վրա, ինքնակատարելագործում՝ հանուն ամենատեսության, ամենազորության և հավիտենական երանության։ Նրանց թիվը Հնդկաստանում հասնում է 5-6 միլիոնի։ Ջայնիզմ դավանող ներգաղթյալների շարունակաբար աճող ընկերակցություններ կան նաև Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում և աշխարհի այլ մասերում։
No comments:
Post a Comment