15.09.2020
Կարդա «Լեզու նախնեաց» գրքից «Որսորդն եւ կաքաւն» առակը
- Ձայնագրիր ընթերցանությունդ
- Փոխադրիր առակը ժամանակակից հայերենի
Որսորդը տեսավ մի կաքավ և բռնեց։ Կաքավն ասաց․
-Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես խաբել եմ կաքավներին և գցել քո թակարդը։
Որսորդն ասաց․
-Այժմ իսկապես կմեռնես իմ ձեռքով, որովհետև քո ազգականներին և սիրելիներին մատնել ես մահին։
- Հետաքրքիր տեղեկություններ գտիր առակի հեղինակի՝ Մխիթար Գոշի մասին
Մխիթար Գոշը մտածող-գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ և հասարակական գործիչ է։ Նա ծնվել է Գանձակում, բայց ծննդյան հստակ տարեթիվը հայտնի չէ։ Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Բրիտանացի մտավորական Դեյվիդ Լենգը Գոշին համեմատում է հայտնի առակագիրներ Եզոպոսի և Լաֆոնտենի հետ։
- Մեկնաբանիր առակը, օրինակ բեր մեր սովորական կյանքից։
Առակը մեր սովորական կյանքին նման է այնքանով, որ կան մարդիկ ովքեր իրենց սեփական կյանքը փրկելու համար խաբում են և վատ դրության մեջ դնում ուրիշներին, որը ես շատ սխալ եմ համարում։ Այդպես վարվում են այն մարդիկ, ովքեր թույլ են և կասկածում են իրենց ուժերի վրա։
No comments:
Post a Comment