Է-Ե
Ուղղագրություն
1․ Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, բազմերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերևս, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևէ, գրեթե, միջօրե, անէ, աներկբա, երբևիցէ, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկրաեռակցել, երփներանգ, նրբերանգ, գետեզր, նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պաշտոնեական, անէական, լայնեզր, հովեկ։
2․ Միջօրե էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին։ Լսվում է ծաղիկների առեջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը։ Ճանապարհից աջէ գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ։
Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված՝ տասը տարի չէր այցելել մանկության բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնկվածի պես տենդագին դիտում էր շուրջբոլորը։ Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը։
Ինչևէ, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը՝ հասավ արգավանդ անդաստաններին։
No comments:
Post a Comment