1. Երբ իրը դառնում է օգտակար, այն որպես կանոն դադարում է գեղեցիկ լինել: Գյոթե
2. Դուրեկան է անգամ տատասկը, եթե նրա միջից վարդ է երևում: Պուբիլիոս Սիրոս
3. Սիրահարվածները չեն կարող արդարացիորեն դատել սիրեցյալների գեղեցկության մասին: Քվինտիլիանոս
4. Կան մարդիկ, ովքեր նման են ժամանակակից խանութներին: Ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն երբ մտնում ես, ներսը դատարկ է: Աուերբախ
5. Եթե մենք ինքներս անթերի լինեինք, այդքան մեծ հաճույքով չէինք նկատի ուրիշների թերությունները: Լառոշֆուկո
6. Գեղեցկությունն ամենուր հույժ ցանկալի հյուր է: Գյոթե
7. Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում:
8. Մենք գեղեցիկ ենք անվանում ավելորդ տարրեր չունեցող, աշխարհում ամեն ինչին անփոփոխ հարազատ թվացող ու բազմաթիվ ծայրահեղությունների միջինը հանդիսացող հասարակը: Էմերսոն
9. Գեղեցկությունը մարդկանց սրտերում խաղաղություն հաստատելու ձիրք ու զորություն ունի: Սերվանտես
10. Ուշադիր նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խորը զննիր նրա յուրաքանչյուր դիմագիծը: Նրա ժպիտը, հայացքը, նրա ողջ գեղեցկությունը աստիճանաբար կվերածվեն ապշեցուցիչ այլանդակության: Իվան Գոնչարով
Ես կարծում եմ, որ գեղեցիկն այն է, երբ մենք նայում ենք ինչ-որ բանի և այն մեր աչքին հաճելի է, դուր է գալիս մեզ։ Ամեն ինչն առաջին հայացքից կարող է գեղեցիկ լինել։ Դրա համար ամեն ինչին պետք է երկար նայել, որպեսզի հասկանանք այն գեղեցի՞կ է, թե դա ընդամենը առաջին հայացքից ստացված տպավորություն է։
No comments:
Post a Comment