- Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի հետևյալ թեմային՝ <<խառնվածք>>
Սանգվինիկ խառնվածքը հոգեբանության խառնվածքների չորս տիպերից մեկն է: Սանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ:
Սանգվինիկը հոգեբանական բարձր ակիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղով, խոսքի բարձր տեմպով անձինք են: Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է: Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում: Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ: Նրա զգացմունքները հեշտությամբ առաջանում են և արագ փոխարինվում են նորերով, նրան բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն նաև անկայունությունը:
Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում:
Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ: Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են:
Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ: Նյարդային համակարգի բարձր զգայունությունը, զգացմունքների ամենափոքր երանգներին տրվող նուրբ ռեակցիան, խորը էմոցիոնալ փորձը, բնութագրվում է մեծ դիմադրությամբ:
Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում: Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները:
Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ: Համարվում է, որ մելանխոլիկները ինտրովերտներ են, որ նրանք ավելի հաճախ են տառապում աֆեկտիվ և տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ:
Ֆլեգմատիկ խառնվածքը բնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ: Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։
- Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքներով բնորոշել ձեր խառնվածը։
No comments:
Post a Comment