Thursday, October 1, 2020

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»

Քննարկում ենք Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակը:

Իմ կարծիքով այս վիպակը երկու իմաստ ունի։ Մեկն այն է, որ ամեն մարդ ունի իր անհատականությունը, անհատական մտքերով լի աշխարհը, և հնարավոր է նրան ոչ ոք չհասկանա։ Մյուսն այն է, որ ամեն մեկս պետք է պաշտպանենք այն, ինչը մեզ է պատկանում, և պետք չէ թողել նրան և հեռանալ։ 
  1. Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել։
  2. Իսկ մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ. «Երբեմն մարդ ցրված է լինում... Այդ ժամանակ ամեն ինչ կարող է պատահել: Հանկարծ ու նա մի օր մոռանա ապակին դնել, և գառնուկն էլ գիշերը թաքուն դուրս գա...»:
Տղան սիրում էր նկարել, բայց նրա նկարները ոչ ոք ճիշտ չէր հասկանում։ Նա մտածում էր, որ մեծահասակները երբեք ոչինչ չեն հասկանում և չեն էլ հասկանա։ Նա կարծես ապրում էր մի անհատական աշխարհում, որտեղ ինքն էր, Փոքրիկ իշխանը, ոչխարը, վարդը և մի քանի փոքրիկ մոլորակներ իրենց թագավորներով։ 
Փոքրիկ Իշխանը հերթով այցելում էր մոլորակները և բոլորում համոզվում էր, որ մեծահասակները շատ զարմանալի մարդիկ են։ Վարդերի պարտեզը տեսնելուց հետո նա հասկացավ, որ ինքը պատասխանատու է իր վարդի համար, և նրանից ավելի գեղեցիկը չկա, իսկ նա վարդին թողել է միայնակ և ճամփա ընկել։ Սովորեց լինել ներող, չլինել շատ փառասեր։ 

«Ամեն մարդու մոլորակը»

Ամեն մարդ ունի իր անհատական մոլորակը, որտեղ նա ապրում է միայնակ կամ մի քանի հերոսի հետ։ Այդ մոլորակը հիմնված է մարդու երևակայության, երազանքների և մտքերի վրա։ Մեր մոլորակում մենք ապրում ենք երազներով, երազանքներ իրականացնելով, ճամփորդելով և այլն։ Այդտեղ ամեն ինչ ուրախ է և գունեղ, որովհետև երբեմն մենք մտովի տեղափոխվում ենք այնտեղ, որպեսզի մոռանանք Երկիր մոլորակում կատարվողի մասին։ Այդ աշխարհը օգնում է մեզ մտածել։ Երբ փակում ենք մեր աչքերը, կարող ենք մտքերով տեղափոխվել մեր աշխարհ, որտեղ կզբոսնենք, կմտածենք, կխոսենք․․․

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...