Thursday, October 1, 2020

Որոշիչի կետադրություն

  • Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը՝ գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված։
  • Աղոթասրահ մտան երկու քահանա մեկը՝ տեր Սարգիսը` միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան մյուսը՝ տեր Հովսեփը` բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի։
  • Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ՝ ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն մույկերով։
  • Միջերկրական ծովի ափին փռված է Ալեքսանդրիան՝ ուղղաձիգ փողոցներով, մարմարիոն պալատներով, փարթամ պուրակներով և մանավանդ՝ աշխարհահռչակ գրադարանով, որ դեպի իրեն է ձգում հազարավոր զբոսաշրջիկների։
  • Մարզպետունու առաջ կանգնած էր Սմբատ թագավորի հարազատ եղբայրը՝ պարթև հասակով, գեղեցիկ դեմքով, քաջալանջ և հաստաբազուկ։
  • Վրաններից դուրս եկավ մի մարդ՝ մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով։
  • Որտե՞ղ էր տեսել նա նման մի դեմք՝ բարձր, սպիտակ ճակատով, մանուշակագույն աչքերով։
  • Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը՝ վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած, այգին՝ ատամնավոր պարսպով ու բուգերով գոտևորված։
  • Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը՝ զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ՝ բազմաթև արծվի զինանշանով։
  • Մարգագետինը՝ պճնված հիասքանչ ծաղիկներով ու թավիշ կանաչով, ընդամենը մի քանի ժամ հետո պիտի տրորվեր զինվորների ոտքերի տակ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...