Վահանով
Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով։
(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)
Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վրևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.
զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)
(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։
Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։
Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։
Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։
Առաջադրանքներ
- Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։
- Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։
- Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։
- Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող գոյականները։
- Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։
- Գտիր ածականները, որոշիր տեսակները։
Խիստ – որակական
Սուր – որակական
Կենսական – հարաբերական
Անբաժան – որակական
Անգնահատելի – հարաբերական
Ամուր – որակական
Ամրակուռ – որակական
Նենգ – որակական
Անմահ – որակական
Արտաքին – որակական
Հին – որակական
Հարազատ – որակական
Սուրբ – հարաբերական
Հայրենասիրական – հարաբերական
Հաղթանակած – հարաբերական
Հերոսաբար – հարաբերական
Լավ – որակական
Թևավոր – հարաբերական
Վճռական – որակական
Ճակատագրական – որակական
- Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են, ինչ կազմություն ունեն, որ սեռի են։
Ուղղված – հարակատար դերբայ, ածանցավոր, կրավորական
Ուղարկելիս – համակատար դերբայ, պարզ, ներգործական
Հաղթանակած – հարակատար դերբայ, պարզ, չեզոք
Զոհված – հարակատար դերբայ, ածանցավոր, կրավորական
Հասկանալու – անորոշ դերբայ, սեռական հոլով, ածանցավոր, չեզոք
Տեղափոխել – անորոշ դերբայ, ուղղական հոլով, պարզ, ներգործական
Կանգնած – հարակատար դերբայ, պարզ, չեզոք
No comments:
Post a Comment