- Հայկական առաջին պետական կազմավորումը եղել է Արատտան, որը աստվածապետական կարգերով պետություն էր: Նրանում ողջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունը կենտրոնացված էր հոգևոր դասի ձեռքում:
- Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված սեպագրերը, ասորեստանյան աղբյուրների հիշատակումները, հնագույն ժայռապատկերները, բազմաթիվ վայրերից պեղված գյուղատնտեսական կենդանիների ոսկորները, բույսերի սերմերը, խաղողի կորիզները, գործիքները, գինու կարասները, մինչև օրս գործող հնագույն ջրանցքները, օտար և հայ գիտնականների տեղեկությունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է։ Ցորենի, գարու, կորեկի մշակումը Հայկական լեռնաշխարհում սկսվել է 7-8 հազար տարի առաջ, իսկ տավարը, խոզը, այծն ու ոչխարն ընտելացվել են նեոլիթի ժամանակաշրջանում։
- «Հայաստան» անվանումը վերաբերում է ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։
- Հայոց Հայասա պետությունն ուներ բավականին ուժեղ բանակ, որը կազմված էր 700 մարտակառքերից և 10 հազարանոց հետևազորից:
- Հայաստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է պարսից արքա Դարեհ 1-ի մ․թ․ա 580թ․-ին Բեհիսթունյան արձանագրությունում։
- Վանի մերձակայքում՝ «Ահերի դռան» վրա, Մենուան թողել է հետևյալ հիշատակությունը՝ «Խաղողի և պտղատու այգի հիմնեցի, պատերով այն շրջապատեցի»։ Հայաստանի պտղաբուծության մասին նշել են հույն և հայ պատմիչներ Հերոդոտոսը, Ստրաբոնը, Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Ստեփանոս Օրբելյանը և ուրիշներ։
- Հայաստանի` որպես միացյալ համահայկական պետության ժամանակակից միջազգային անվան հնագույն գրավոր հիշատակությունը վկայված է Աքեմենյան արքա Դարեհ I-ի թողած Բագիստանյան եռալեզու արձանագրության մեջ, որտեղ բաբելերեն Uraštu և էլամերեն Harminuia տարբերակներին զուգահեռ գործածվում է հին պարսկերեն Armina անվանաձևը: Վերջինս էլ հունարենի ու լատիներենի միջոցով տարածվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներում` որպես Հայաստան անվան հոմանիշ:
- Դիոդորոսը խոսելով իրենից մի քանի դար առաջ տեղի ունեցած անցքերի մասին, հիշատակում է Հայաստանի թագավոր Բարզանեսին, որը, ըստ նրա, ժամանակակից էր Ասորեստանի Նինոս արքային և Շամիրամ թագուհուն:
- Թվում է, թե Արայի պատմական նախատիպը Վանի թագավորության արքա Սարդուրի I-ն է: Նա հիշատակվում է ասուրական արձանագրություններում և արդի հետազոտողների կողմից համարվում է Արամեի հաջորդը: Նմանապես Խորենացին Արային համարում է Արամի որդի և հաջորդ: Թեև Սարդուրի I-ն ինքն իրեն կոչում է «Լութիպրիի որդի», սակայն նման ուրարտական արքա չի եղել, հնարավոր է, որ դա լոկ մի փոքրիկ երկրամասի տիրակալ էր, չի բացառվում նաև, որ դա Արամեի մյուս անունն է:
Կարծում եմ, որ այս հիշատակություններից որոշները հակասում են միմյանց թվականների առումով։ Իմ կարծիքով այստեղի հիշատակություններից ամենահավանականները սրանք են․
- «Հայաստան» անվանումը վերաբերում է ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։
- Հայկական առաջին պետական կազմավորումը եղել է Արատտան, որը աստվածապետական կարգերով պետություն էր: Նրանում ողջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունը կենտրոնացված էր հոգևոր դասի ձեռքում:
Ուսումնասիրելով հայերի ծագումը, ես շատ կայքերում կարդացի, որ հայ ժողովուրդը ծագել է մ․թ․ա 2492 թվականին։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այս երկու հիշատակություններն են ճիշտը և համընկնում են իրար հետ։ Արատտան նույնպես ստեղծվել է մ․թ․ա 2492 թվականին։
No comments:
Post a Comment