Thursday, October 8, 2020

Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»

Խաղաղությո՜ւն ձեզ

Սա ինչ-որ քարոզից քաղված խոսք չէ, այլ ողջույնի սովորական բանաձև։

Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթում կարդում ենք. «Խաղաղություն ձեզ, ո՜վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհոություն անում տան տիրոջը»։

Այսպես դեռ նախնադարյան ժամանակներից խաղաղության մաղթանքը մարդիկ որդեգրել են իբրև ողջույնի բանաձև։ Քրիստոնեական եկեղեցին այն մտցրեց իր աղոթքների մեջ։ Գրաբարում դա հնչում էր այսպես՝ Խաղաղութիւն ընդ ձեզ կամ Խաղաղութիւն ամենեցուն («Խաղաղությունը ձեզ հետ», «Խաղաղություն բոլորին»), եվրոպական լեզուներում լատիներեն ձևակերպումով՝ pax vobiscum (պակս վո՜բիսկում) «Խաղաղութիւն ընդ ձեզ»։

Սակայն ինչո՞ւ միայն  քրիստոնյաները։

Արաբերենում կա մի բառ՝ սալա՜ամ, որ հոմանիշն է մեր խաղաղություն բառին։ Սրանով էլ հենց կազմված է մահմեդական աշխարհում ընդունված ողջույնի խոսքը՝ սալա՜ամ ալե՜յքում, որ բառացի նշանակում է «խաղաղություն ձեզ վրա»։

Մարդիկ իրար խաղաղություն են մաղթել ու մաղթում ոչ միայն հանդիպելիս, այլև հրաժեշտ տալիս՝ վերջին դեպքում ասելով. «Երթայ՜ք խաղաղությամբ»։ Արաբներն էլ նույն ձևով՝ «Մա՜ի-ս-սալա՜ամաթի» (խաղաղությամբ)։

Ընդհանրապես մահմեդական աշխարհում բարևի բանաձևումները բավական երկար են ու հարուստ։ Այդ մասին նույնիսկ անեկդոտ կա։ Իբր թե՝ մեկի տունը հրդեհ է ընկնում։ Հարևանը վազում է նրա շխատատեղին՝ լուր տալու։ Բայց չի կարող խախտել բարև տալու կանոնները։ Սկսում է երկար-բարակ ողջունել, հետո էլ թե՝ «Ինչ որ Աստված կամենա՝ բարի է, բայց իմացած եղիր, որ այս րոպեիս տունդ բոցերի մեջ է…»։

Ասում են, ժողովուրդ կա, որ ողջունում է լեզու հանելով, ուրիշը՝ քիթ քթի քսելով։ Հին Չինաստանում իրար բարևելիս ասել են՝ «Դու կերե՞լ ես», Պարսկաստանում՝ «Ուրա՜խ եղիր»։

Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, սակայն, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի այսինքն՝ «վաճառեցի» (բառը այժմ ֆրանսերենում նշանակում է «շնորհակալ եմ»)։ Եվ այդ ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարևի ու հարգանքի, կամ պարզապես քաղաքավարական վերաբերմունքի նշան, որ տարածվել է նաև մեր մեջ։ Առանց, սակայն, դուրս մղելու առհավական (պապենական) խոսքերը՝

-Խաղաղությո՜ւն ձեզ։
-Երթա՜յք խաղաղությամբ…

Առաջադրանքներ

1. Քո կարծիքով ողջունելու ամենազվարճալի ձևը ո՞րն է՝ ըստ կարդացածդ նյութի։


Ասում են, ժողովուրդ կա, որ ողջունում է լեզու հանելով

2. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մի շարք ազգեր կարևորում խաղաղությունը։

Կարծում եմ, որ խաղաղությունը չկարևորելը անհնար է և այն ամեն պահի հարկավոր է մեզ։

3. Գրիր ինչ-որսովորական, խաղաղություն, եկեղեցին, իրար, միջնադարյան, ձեռքսեղմումը բառերի քերականական հատկանիշները։

ինչ-որ — անորոշ դերանուն

սովորական — ածական, հարաբերական

խաղաղություն — հասարակ իրանիշ գոյական, եզակի թիվ, անորոշ առում, ուղղ. հոլով, ա ներքին հոլովում

եկեղեցին — հասարակ իրանիշ գոյական, եզակի թիվ, որոշյալ առում, ուղղ. հոլով, ու արտաքին հոլովում

իրար — փոխադարձ դերանուն

միջնադարյան — ածական, հարաբերական

ձեռքսեղմումը — հասարակ իրանիշ գոյական, եզակի թիվ, որոշյալ առում, ուղղ. հոլով, ա ներքին հոլովում

4. Գտիր անդեմ բայերը, նշիր՝ որ դերբայն են, որոշիր դրանց խոնարհումը (ե-ա), կազմությունը (ածանց ունի՞, եթե ունի, ո՞րն է), սեռը։

Քաղված – հարակատար դերբայ, ե խոնարհում, ածանցավոր, կրավորական սեռ

Մաղթել – անորոշ դերբայ, ե խոնարհում, պարզ, ներգործական սեռ

Ասելով – անորոշ դերբայ, ե խոնարհում, պարզ, ներգործական սեռ

Տալու – անորոշ դերբայ, ա խոնարհում, պարզ, ներգործական սեռ

Ողջունել – անորոշ դերբայ, ե խոնարհում, պարզ, ներգործական սեռ

Իմացած – հարակատար դերբայ, ա խոնարհում, պարզ, ներգործական սեռ

Հանելով – անորոշ դերբայ, ե խոնարհում, պարզ, ներգործական սեռ

Քսելով – անորոշ դերբայ, ե խոնարհում, պարզ, ներգործական սեռ

Բարևելիս – համակատար դերբայ, ե խոնհարման, պարզ, ներգործական սեռ

Գալով – անորոշ դերբայ, ա խոնարհում, պարզ, չեզոք սեռ

Մղելու – անորոշ դերբայ, ե խոնարհում, պարզ, ներգործական սեռ

5. Շարահյուսական վերլուծության ենթարկիր հետևյալ նախադասությունը.
Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի, այսինքն՝ «վաճառեցի»։

Միջնադարյան — որոշիչ

Եվրոպայի — հատկացուցիչ

գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով — դերբայական դարձված

վաճառականները — ենթակա

ձեռք են սեղմել — ստորոգյալ

ասել են — ստորոգյալ

այսինքն՝ «վաճառեցի» — բացահայտիչ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...