Thursday, October 8, 2020

Ռազմական դրությունը, օդային տագնապ

Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:

Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:

Ռազմական դրություն մտցնելու իրավունք վերապահվում է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությանը։ ՍՍՀՄ մի շարք հանրապետություններում և մարզերում Ռազմական դրություն մտցվել է հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Կապիտալիստական երկրներում ռազմական դրություն մեծ չափով կիրառվում է ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ ժամանակ՝ հեղափոխական, բանվորական, ժողովրդական շարժումները ճնշելու նպատակով։

Օդային տագնապ ազդարարում են էլեկտրաշնչակների, բարձրախոսների, հեռուստատեսության, ռադիոհեռարձակման, հեռախոսակապի և համացանցի միջոցով։ Ազդանշանի դեպքում բնակչությունը պետք է պատսպարվի ապաստարաններում և պաշտպանական կառույցներում։

Մենք ապրում ենք սեփական տանը և օդային տագնապի դեպքում պիտի պատսպարվենք մեր տան առաջին հարկում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...