Իսլամում կրոնը և քաղաքականությունը չեն կարող առանձնացվել: 1981 թվականին Մեքքայի գագաթաժողովում ընդունված հռչակագրում ասվում է հետևյալը` «Մեր համոզմունքն այն է, որ իսլամական ազգը, որը հաշվվում է 1 մլրդ մարդ տարբեր ցեղերից, որոնք սփռված են աշխարհի տարբեր մասերում, տիրապետում են հսկայական ռեսուրսների և միմյանց հետ կապված են հոգևոր ուժով, կարող է ազդեցիկ դիրքեր նվաճել աշխարհում և լավագույն հավասարակշռություն ստեղծել` հօգուտ ողջ մարդկության»…բայց այստեղ մի դիտարկում` ոչ թե հօգուտ ողջ մարդկության, այլ հօգուտ միայն իսլամական աշխարհի: Իսլամում թույլատրվում է միայն այն պատերազմը, որը միտված է պաշտպանել իսլամական առաքելությունը: Հետագայում ջիհադ սկսեցին հայտարարել ոչ միայն այլադավաններին, ովքեր սպառնում էին իսլամական աշխարհին, այլև հենց մահմեդականներին` նրանց մեղադրելով շարիաթից շեղվելու մեջ:
Անցնենք քրիստոնությանը: Աբրահամյան երեք կրոններից մեկը, որն առաջացել էր 1-ին Իսրայելում, որն այդ պահին մտնում էր Հռոմեական կայսրության մեջ, ի սկզբանե, հուդայականության հիմքում ընկած աղանդ էր: Այլ կերպ ասած, այս երկու ուսմունքների հիմքում ընկած էին նույն սկզբունքները: Էական տարբերություն կար այն հարցում, թե ովքեր են հանդիսանում հուդայականության կամ քրիստոնեության հետևորդներ: Առաջինին դավանում էին վերնախավի ներկայացուցիչները, իսկ քրիստոնեությունը նախատեսված էր ավելի ցածր խավերի համար, ավելի կոնկրետ` առավել խեղճ, աղքատ, տգետ ու իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց համար: Հուդայականության համար քրիստոնեությունը պարզաես գործիք էր թուլացնելու աշխարհին, իրենց ներսում իսրայելցիները հանդիսանում էին հուդայականության հետևորդ, իսկ քրիստոնեությունը ծառայեցնում սեփական քաղաքական շահերի համար: Հոգեբանական տեսանկյունից վերոհիշյալ տիպի մարդկանց համար քրիստոնեությունը փրկություն էր, որովհետև իրենց թշվառ վիճակը նրանք սկսեցին արդարացնել այն հանգամանքով, որ չնայած այդպիսին լինելուց, նրանք հետևում են Աստծո խոսքին: Իսրայելը այս կերպով առաջնահերթ ուզում էր ազատվել հռոմեական տիրապետությունից` նրան պահելով գաղափարական ազդեցության տակ: 313 թվականին Միլանի հրովարտակով Կոստանդիանոս Ա Մեծն ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Սակայն մինչ այն կդառնար Հռոմեական կայսրության պետական կրոն, քրիստոնեացվեցին կայսրությանը հարակից երկրները:
No comments:
Post a Comment