Friday, October 23, 2020

«Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը»

Վանի թագավորությունը ամենամեծ տարածքային աճը ունեցել է Սարդուրի II-ի օրոք։ Այն հյուսիսում հասնում էր Սև ծով, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ,  արևելքում Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Պարսից ծոց, և հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով։ Ք․ա․ 743թ․ Թիգլաթպալասար III-ը կարողացավ կասեցնել Վանի տերության՝ Եփրատի հովտում դեպի Բաբելոն շարժվող զորքերը։ Ութ տարի անց՝ Ք․ա․ 735թ․, Թիգլաթպալասար III-ն ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա։ Մայրաքաղաքը գրավել նրան, իհարկե, չհաջողվեց, սակայն դրանով Ասորեստանը վերականգնեց իր դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցն Աառաջավոր Ասիայում։ Ռուսա I-ն արշավանքներ ձեռնարկեց դեպի Սևանա լճի ավազան և այնտեղ կառուցեց երկու խոշոր ամրոցներ՝ Խալդի և Թեյշեբա։ Նա գահըընկեց արեց Արդինի Մուսասիրի խշխանությանը տիրացած դրածոյին և գահ բարձրացավ իր վստահելի կառավարիչը։ Ք․ա․ 719թ․ Ռուսա I-ի հարավային արշավանքները տարան Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ի հետ բախման։ Բայց Ռուսա I-ը հաջողությա հասավ և արշավեց դեպի արևելք՝ նվաճելով մինչև Կասպից ծով։  Ք․ա․ 716թ․ աշնանը հյուսիսից հայտնվեցին քոչվոր կիմերները՝ ասպատակելով Վանի թագավարության տարածքները և երկիրը հայտնվեց հարձակվող թշնամիների օղակի մեջ։ Ռուսա I-ը անհաջողություն կրեց։ Օգտվելով այդա ամենից Սարգոն II-ն արշավեց Վանի թագավորության դեմ։ Բայց շատ մեծ հաջողությունների չհասավ, բայց կարողացան թալանել Խալդիի գլխավոր տաճարը։ Շուտով Ռուսա I-ը կարողացավ հետ նվաճել Արդինի Մուսասիրը։ Ք․ա․ 743-713 թթ․ մղած պատերազմի արդյունքում Ասորեստանը դարձավ Առաջավոր Ասիայի գերտերություննրից մեկը։ Ռուսա II-ին հաջողվեց բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմերների հետ։ Ռուսան կարողացավ Փորք Ասիայի տարածքից կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Կարծում եմ նա շատ խելացի վարվեց և արդյունքում ստացվեց այն՝ ինչը ինքն էր ուզում։ Վանի թագավորությունը թուլացել է Ռուսա II-ից հետո։ Կարծում եմ դրա պատճառը կարող է լինել նաև ագահությունը։ Անընդհատ փորձում էին մեծացնել Վանի թագավորության սահմանները։ Լինում էին հաջողություններ, բայց նաև արդյունքում Վանի թագավորությունն էր փոքրանում։ Ասորեստանը թույլ չէր տա, որ գրավեին իրենց հողերը։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...