1. Գնահատիր Օհանի վարքը՝ ըմբոստություն պետական աշխատողների դեմ։
Օհանը այդ պահին շատ տաքացած էր և որոշեց պետական աշխատողները հարվածել։ Չեմ կարծում, որ այդպես վարվելն ամենալավ տարբերակն էր, բայց պետական աշխատողները շատ վատ մարդիկ էին և Օհանը պարզապես ուզում էր իր շահերը պաշտպանել։
2. Գնահատիր Օհանի ընկերների վարքը՝ հաշտությունը։
Օհանի ընկերները չմնացին սարերում և որոշեցին գնալ գյուղ։ Ինչքան կարելի է ապրել սարերում և ընտանիքից հեռու լինել։ Ուրիշ տարբերակ չկար այդտեղ։ Պիտի մնային սարերում կամ գնային գյուղ և համակերպվեին այդ ամենին։
3. Ինչո՞ւ Օհանը չհետևեց ընկերների արածին։
Օհանը չհետևեց ընկերների արածին և մնաց սարերում։ Երևի նա վստահ էր, որ կկարողանա ապրել առանց ընկերների և բարեկամների։
4.Ինչո՞ւ էր Օհան ամին գյուղից հեռու ապրում։ Ինչպե՞ս էր ապրում առանց մարդկանց ու առանց նրանց օգնության։
Չեմ կարծում, որ նա նեղացել էր աշխարհից, որովհետև այդպես նա ոչ մի բան չէր կարող փոխել։ Հնարավոր է, որ նա նաև նեղացել էր ինքն իրենից, որ չկարողացավ պաշտպանել իր շահերը և գնաց գյուղից։ Նա աշխատում էր և ապրում էր։ Օհանը իր ծանոթներին անընդհատ տեսնում էր։
5. Դուրս բեր այն տողերը, որտեղ երևում է Օհան ամու կենական կանոնը (ինչ օրենքով էր ապրում)։ Դատողություն արա՝ փոխվե՞լ էր Օհան ամին տարիների ընթացքում։ Ինչն էր փոխվել, ինչը՝ ոչ։
«Մարդը կէրթա, աշխարքը կմնա»
Նա ապրում էր այն օրենքով, որ երբ մարդը մահանում է, աշխարհը կանգ չի առնում և շարունակում է ապրել։ Կարծում եմ Օհան ամին ավելի էր խաղաղվել տարիների ընթացքում և նրա համար այս ամենը ավելի սովորական և թեթև էր թվում։
6.Ի՞նչ է նշանակում «համբերանքի չիբուխ»։ Պարզիր՝ ինչ է նշանակում «խաղաղության ծխամորճ» արտահայտությունը։
«Համբերանքի չիբուխ» նշանակում է «խաղաղության ծխամորճ»։ Խաղաղության ծխամորճը խաղաղության նշան է։
7. Ելնելով վերնագրից՝ ինչի՞ մասին է այս պատմվածքը։
Այս պատմվածքը խաղաղության մասին է։ Պետք է ամեն տեղ փնտրենք խաղաղությունը և չբարդացնենք մեր կյանքը։ Օհան ամին եղավ խաղաղության կողմնակիցը և ապրեց միայնակ։ Նա ծխում էր իր չիբուխը և սպասում էր, որ աշխարհում տիրի խաղաղություն։
No comments:
Post a Comment