Friday, December 4, 2020

01․12․2020 հայոց լեզու

Կարդա տեքստը, գտիր

-բարդ նախադասությունները, որոշիր կապակցման միջոցները.

Ունեցել ենք մի բառ՝ սեպուհ, որ նշանակում է «իշխան»։/որ-դերանուն

Հնում բառը հենց այդպես էլ գրվելիս է եղել, հիմա էլ արևմտահայերենում այս գրությունը պահպանվում է։ առանց կապակցման միջոցի

Հետագայում է, որ Պ-ն հաջորդող Հ-ի հետ միացել, դարձել է Փ, ու բառի իմաստի հետ փոխվել է և հնչյունական կողմը՝ սեփական։/որ, ու-շաղկապ

Այժմ ո՞ւմ մտքով կանցնի, որ երբ ասում է սեփական տուն, իրականում ասում է իշխանլական տուն։/որ-շաղկապ

-այն նախադասությունները, որոնցում զեղչված ենթակա կա, վերականգնիր զեղչված ենթական.

Մենք ունեցել ենք մի բառ՝ սեպուհ, որ նշանակում է «իշխան».

Փաստորեն սեփական նշանակում է «իշխանական»։ 

Այժմ ո՞ւմ մտքով կանցնի, որ երբ ինքն ասում է սեփական տուն, իրականում ինքն ասում է իշխանլական տուն։

-վերանայիր Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքից կարդացածդ բոլոր հոդվածները և տեսակետդ գրիր ստուգաբանության մասին (ինչքանով է օգնում լեզուն ամբողջ խորությամբ ընկալելուն և այլն)։

Ստուգաբանությունը շատ հետաքրքիր է, և այն մեր լեզվի հիմքն է։ Շատ բառերի խորը իմաստների մասին մենք նույնիսկ չգիտեինք և կարդալով նրա հոդվածները՝ իմացանք շատ հետաքրքիր, ծիծաղելի պատմություններ բառերի խորհրդավոր աշխարհից։ 

«Սեփակա՞ն», թե «Իշխանական»

Խոսքը սեփական բառի առաջացման մասին է։

Ունեցել ենք (և ունենք) մի բառ՝ սեպուհ, որ նշանակում է «իշխան». «Խորհրդի հավաքվեցին սեպուհները՝ Վարազդատ սեպուհը և մյուսները» (Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք»)։ Սրանից -ական ածականակերտ ածանցի օգնությամբ կազմվել է սեպհական ածականը. հնում բառը հենց այդպես էլ գրվելիս է եղել, հիմա էլ արևմտահայերենում այս գրությունը պահպանվում է։ Փաստորեն նշանակում է «իշխանական»։ Հետագայում է, որ Պ-ն հաջորդող Հ-ի հետ միացել, դարձել է Փ, ու բառի իմաստի հետ փոխվել է և հնչյունական կողմը՝ սեփական։
Այժմ ո՞ւմ մտքով կանցնի, որ երբ ասում է սեփական տուն, իրականում ասում է իշխանլական տուն։

Ավելացնեմ, որ սեպուհ ժամանակին միայն «իշխան» չի նշանակել, այլև «գլխավոր, առաջնակարգ,կարևորագույն»։ Արևմտահայը կասի՝ «Ասիկա է մեր սեպուհ նպատակը»։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...