Friday, December 4, 2020

«Հայաստանը աշխարհակալ տերություն։ Տիգրան II Մեծ»

Արտավազդը անժառանգ էր և Հայաստանի անկախությունը պահպանելու համար, իր եղբորորդուն՝ Տիգրանին, պատանդ է տալիս պարթևներին։ Նա վերադառնում է 45 տարեկանում։ Տիգրանը թագադրվել է Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում և հետագայում նաև կառուցել է այդտեղ Տիգրանակերտ քաղաքը։ 

Հայ-պոնտական դաշինքի կետերը․
  • Մեծ Հայքը և Պոնտոսը համատեղ ուժերով էին գրավելու Կապադովկիան, որի տարածքն անցնելու էր Պոնտոսին, իսկ մարդկային և շարժական գույքերը՝ Մեծ Հայքին։
  • Մեծ Հայքին իրավունք էր վերապահվում նվաճել Սիրիան, Միջագետքը, Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող երկրները, արևելյան Անդրկովկասը։
  • Պոնտոսին իրավունք էր վերապահվում նվաճել Փոքր Ասիան՝ Հռոմին հպատակ երկրները։
  • Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Մեծը ամուսնանում էր Միհրդատի դուստր Կլեոպատրայի հետ, որը դառնում էր Մեծ Հայքի թագուհի:

Ք․ա․ 88թ․ մահացավ Պարթևստանի Միհրդատ II թագավորը և մեկ տարի անց հայկական բանակը ներխուժեց Մարաստան և գրավեց այն։ Հետո շարժվեցին դեպի Պարթևստան և գրավեցին թագավորանիստ Էկբատանը։ Ք․ա․ 87թ․ կնքվեց հաշտության պայմանագիր, որի շնորհիվ Պարթևստանը վերադարձնում էր Հայաստանից խլված 70 հովիտները, հրաժարվում էր Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից և պարթևների արքան հրաժարվում էր «արքայից արքա» տիտղոսից, որը կրելու էր Տիգրանը և նրա հաջորդները։ Հետո նաև հայկական թագավորությանն են միանում Ադիաբենեն, Միգդոնիան և Օսրոյենեն։ Այս ամենից հետո սելևկյան տերությունը ապրում էր խորը ճգնաժամ և ելքը տեսնում էին միայն արտաքին որևէ հզոր տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ։ Տարբերակները մի քանիսն էին, բայց նրանք Տիգրանին հրավիրեցին բազմելու սելևկյան գահին։ Տիգրանը տիրացավ գահին և այնտեղ խաղաղություն տիրեց 17 տարի։ Հայկական բանակը գրավեց Անտիոքը, Կոմմագենեն, Դաշտային Կիլիկիան, Փյունիկիան և շատ դժվարությամբ նաև Միջերկրական ծովի ափին գտնվող Պտղոմայիս քաղաքը։ Տիգրանակերտը կառուցվեց, որովհետև Արտաշատն արդեն գտնվում էր ծայր հյուսիսում, իսկ Անտիոքում ապրում էին այլ ազգի մարդիկ։ Տիգրան Մեծը Հայաստանի ամենահզոր արքան էր, որը կարողացավ թագավորության տարածքը հասցնել 3մլն քառ․ կմ-ի, կառուցել քաղաքներ, զարգացնել մշակույթը, ճանապարհաշինությունը, մեծացնել զորքը և այլն։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...