- Կարդում ենք Ջորջ Օրուելլի «Անասնաֆերմա» առակը։
- Առանձնացրու այն կերպարները, որոնք հասարակության կոնկրետ շերտ են ներկայացնում։
Հասարակության կոնկրետ շերտ էին ներկայացնում Մոլլին, Նապոլեոնը Բենիամինը, Միստր Ջոնզը։
- Առանձնացրու այն հատվածները, որտեղ երևում է իշխանության և հասարակության միմյանցից հեռանալը։
«Մարդիկ ցնծագին աղաղակներ արձակեցին։ Նրանց թվաց, թե թշնամին տեղի է տալիս, եւ նրանք անկանոն նետվեցին առաջ։ Դա հենց այն էր, ինչ նախատեսել էր Ձնագնդին։ Հենց որ մարդիկ խորացան բակում, գոմում դարան մտած երեք ձիերը, երեք կովերը եւ մնացած խոզերը հանկարծակի դուրս պրծան եւ կտրեցին նահանջի ճանապարհը։ Ձնագնդին հարձակման նշան տվեց եւ ինքը նետվեց Ջոնզի վրա։ Ջոնզը բարձրացրեց հրացանն ու կրակեց։ Կոտորակը Ձնագնդու մեջքին արյունոտ գծեր քաշեց, սպանելով ոչխարներից մեկին։ Մի պահ անգամ չվարանելով, Ձնագնդին իր վեց փթանոց իրանով նետվեց Ջոնզի ոտքերին։ Վերջինս տապալվեց թրիքի կույտի մեջ, հրացանը վար գցելով։ Սակայն ամենից սարսռազդու տեսարանը ներկայացնում էր Դմբուզը՝ հետեւի ոտքերին բարձրացած, նա իսկական հովատակի պես հարվածների տարափ էր հասցնում իր սմբակներով։ Առաջին իսկ հարվածը հասավ ֆոքսվուդցի մի ջահեիլ գանգին, նրան անկենդան փռելով ցեխին։ Այդ տեսնելուն պես մարդկանցից ոմանք, փայտերը գցելով, փորձեցին փախչել։ Նրանք խուճապի մատնվեցին, եւ կենդանիները սկսեցին բակով մեկ հետապնդել նրանց։ Նրանք խփում էին, կծում, քացի տալիս, ոտնահարում։ Ֆերմայում չմնաց ոչ մի անասուն, որն իր վրեժը յուրովի ձեւով չհաներ։ Նույնիսկ կատուն՝ կտուրից անսպասելիորեն ցատկեց մեկի ուսերին ու ճանկերը մխրճեց նրա վիզը, որից վերջինս սկսեց սոսկալի աղաղակել։ Հարմար պահ ընտրելով, մարդիկ բակից դուրս պրծան ու նետվեցին դեպի ճանապարհը։ Այդպիսով, ներխուժումից հինգ րոպե չանցած, նրանք իրենց եկած ճամփով մատնվեցին անփառունակ նահանջի, մինչ սագերի երամը, հետեւից ընկած, փշշացնում էր ու կտցում նրանց սրունքները»։
- Ընտրիր պնդումներից մեկը, հաստատիր դա տեքստից օրինակներով.
— Մարդ արարածը այնքան ագահ է, որ սեփականում է այն ամենը, ինչ կարող է սեփականել։
«Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար, եւ յուրացնում մնացածը։ Մեր ջանքերով հողը մշակվում է, մեր թրիքով՝ պարարտացվում, բայց մեզանից եւ ոչ մեկը չի տիրում ոչնչի, սեփական կաշվից բացի։ Ահա դուք, կովեր, որ նստած եք իմ առջեւ, քանի՞ հազար լիտր կաթ եք տվել թեկուզ հենց վերջին տարում։ Իսկ ի՞նչ եղավ այդ կաթը, որը պիտի ժիր հորթուկներ սներ։ Դրա ամեն մի կաթիլ լցվեց մեր թշնամիների կոկորդը։ Իսկ դուք, հավեր, քանի՞ ձու եք ածել այս տարում, եւ քանիսի՞ց են երբեւէ ճտեր դուրս եկել։ Մնացածը տարվեց շուկա, որ Ջոնզի ու իր մարդկանց համար փող բերի։ Իսկ դու, Երեքնուկ, որտե՞ղ են քո բերած չորս քուռակները, որ ծերության օրոք պիտի քո զորավիգն ու մխիթարությունը լինեին։ Նրանցից ամեն մեկը տարին չբոլորած հանվեց վաճառքի՝ դու նրանց էլ երբեք չես տեսնի։ Եվ ի՞նչ ես դու ստացել քո քուռակի երկունքի ու չարքաշ աշխատանքի դիմաց՝ ոչի՛նչ, չնչին օրաբաժնից ու գոմից բացի»։
Կարծում եմ՝ հիմա էլ է այդպես, բայց ոչ միայն կենդանիների հարցում։
- Էսսե գրիր «Անասնաֆերմա» առակի շուրջ քո ընտրած թեմայով։
Մարդ արարածը այնքան ագահ է, որ սեփականում է այն ամենը, ինչ կարող է սեփականել․․․
Մարդու ագահությունը չափ ու սահման չունի։ Շատ մարդիկ փորձում են ամեն ինչ անել, որ ինչը հնարավոր է լինի իրենը, առանց կողքինի մասին մտածելու, ով հնարավոր է, որ շատ վատ դրության մեջ է։ Կարծում եմ՝ ագահությունը ավելի շատ տիրում է հարուստ մարդկանց մոտ, որովհետև նրանք ունեն շատ գումար և ամեն վայրկյան մտածում են ամեն կերպ դրանք կրկնապատկելու մասին։ «Անասնաֆերմա» առակում կա մի հետաքրքիր միտք, որը բնորոշում է ագահ մարդկանց․ «Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու»։ Այն ճիշտ է բնորոշում ագահ մարդկանց, որովհետև մարդիկ առանց ինչ-որ կապ ունենալու տվյալ բանի հետ զավթում են այն, համարում իրենցը և սկսում օգտագործել։
No comments:
Post a Comment