Thursday, December 3, 2020

« Ուշադրություն։ Հիշողություն»

  1. Ի՞նչ է ուշադրությունը, ի՞նչ դեր ունի այն մարդու կյանքում։
Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածություն և կենտրոնացվածություն է դեպի որոշակի առարկաները, երևույթները, որոնք անձի համար ունեն նշանակություն։
Ուշադրությունը շատ մեծ դեր ունի մարդու կյանքում և դրա բացակայությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ 
  1. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ուշադրության բացակայությունը և թուլացումը․ բերե՛ք օրինակներ։
Երբ վարորդը մեքենա է վարում, նրա մի փոքր անուշադրությունը կարող է վատ հետևանքներ ունենալ կամ ուսուցչին ուշադիր չլսելիս դասը լավ չենք հասկանա։
  1. Ինչո՞վ է պայմանավորված դասի ժամանակ սովորողների անուշադրությունը
Հնարավոր է, որ ուսուցիչը չի կարողանում այնպես անել, որ սովորղը լսի իրեն։ Նաև կարող է սովորողի տեսակից լինել։
  1. Ի՞նչ է հիշողությունը և ի՞նչ դեր ունի այն մարդու կյանքում։
Հիշողությունը մարդու անձի ինքնագիտակցության ամբողջականության հիմքն է։ 
Հիշողությունը մարդու կյանքում շատ մեծ դեր ունի։ Մենք հիշում ենք, թե ինչպիսի ուրախ օրեր ենք անցկացրել մեր ընկերների, ընտանիքի հետ կամ հիշում ենք, թե վաղն ինչ կարևոր գործեր ունենք անելու։
  1. Ի՞նչ տեղի կունենա մարդու հետ, եթե այլևս նա ոչինչ չհիշի։
Կարծում եմ՝ կսկսենք մեր կյանքը զրոյից, որովհետև մենք ոչինչ չենք հիշում և հիշողությունում ամեն ինչ դատարկ է։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...