Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
«Արտաշես Ա»
Ք․ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ հռոմեացիները կարողացան հաղթել Սելևկյան Անտիոքոս 3-րդ թագավորի բանակին, իսկ երկու տարի անց՝ Ք․ա․ 188 թվականին, կնքվեց Ապամեայի հաշտության պայմանագիրը։ Հայկական անկախության կերտողները դարձան Արտաշեսն ու Զարեհը։ Արտաշեսը ծնվել է մոտ Ք․ա․ 230 թվականին։ Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է և ունեցել է միջազգային ճանաչում և հեղինակություն։ Մագնեսիայի ճակատամարտից և անկախության հռչակումից հետո դարձել է Հայաստանի թագավորը։ Նա իր առաջին արշավանքի ժամանակ միավորեց Փայտակարանը և Կասպեիցը, երկրորդ արշավանքի ժամանակ միավորեց Գուգարքը, երրորդ արշավանքի ժամանակ միավորեց Կարնո երկիրը և Եկեղիք ու Դերջան գավառները, իսկ չորրորդ արշավանքի ժամանակ Մեծ Հայքին միավորեց Տմորիք երկրամասը։ Արտաշես Ա-ի միավորիչ գործունեության արդյունքում տարածքների մեծ մասը վերամիավորվեցին մեկ պետության մեջ։ Ք․ա․ 183-179թթ․ պատերազմ բռնկվեց Փոքր Ասիայում։ Արտաշես Ա-ն չեզոք դիրքորոշում ուներ և կնքվեց հաշտության պայմանագիր։ Արտաշեսը կարողացավ պայմանագրում հատուկ կետ մցնել և մեծացնել Փոքր Հայքի սահմանները։ Արտաշես Ա-ն համարվում է հզոր գործիչ, որովհետև բոլոր վատ դրություններից նա կարողացել է շատ ճիշտ դուրս գալ, որի արդյունքում հզորացրել է իր թագավորությունը։
No comments:
Post a Comment