Կարդա Հովհ.Թումանյանի «Պարոն Նիկ. Տեր-Ղևոնդյանն ու իմ «Շունն ու կատուն» հոդվածը։
Նշիր՝
- Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։
Եթե գրական լեզվի նորմերի պահպանումը գործառական մյուս ոճերի դեպքում պարտադիր է, ապա գեղարվեստական լեզուն հաճախ է շեղվում ընդունված նորմերից։ Դրանց շնորհիվ հզորանում է խոսքի ներգործության ուժը, ասելիքը դառնում է պատկերավոր։ Գեղարվեստական լեզուն գրական լեզվի մի տարբերակ է, որը ստեղծվում, զարգանում և անվերջ հարստանում է գրողների ստեղծագործությունների միջոցով։ Այն ամենատարողունակն է և բառապաշարի հարստությամբ, և քերականական զուգաձևություններով, և լեզվի ու պատկերավորման միջոցների գործածության բազմազանությամբ։ Գեղարվեստական լեզվի հարստությունն ու ինքնատիպությունը դրսևորվում են լեզվական բոլոր մակարդակներում։
- Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։
Դա արվում է նրա համար, որ ստեղծագործությունը դառնա ավելի հասկանալի և պատկերավոր։
- Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը։
Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը։ Անձին հեղինակ ճանաչելու համար էական չէ նրա տարիքը, սեռը կամ քաղաքացիությունը։ Հեղինակային իրավունքը պահպանում է հեղինակների, նկարիչների և այլ ստեղծագործողների իրավունքները իրենց ստեղծած գրական և գեղարվեստական գործերի նկատմամբ, որոնք սովորաբար կոչվում են ստեղծագործություններ։ Հեղինակային իրավունքով պահպանվում են հետեւյալ ստեղծագործությունները՝ վեպերը, բանաստեղծությունները, պիեսները, տեղեկատուները, թերթերը, համակարգչային ծրագրերը, տվյալների բազաները և այլն։
- Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը։
Կարծում եմ, որ չի կարելի փոխել հեղինակի ստեղծածը, որովհետև դա առաջին հերթին անհարգանք է հեղինակի հանդեպ։ Դա հեղինակի ստեղծածն է և մենք պետք է ընդունենք այն։
No comments:
Post a Comment