- Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։
- Խայամի, Խաղանի ռուբայիները նման են Չարենցի ռուբայիներին, բայց կարծում եմ Չարենցի ռուբայիներն ավելի տարբերվող են և մեզ ավելի հոգեհարազատ, դրանք կարճ են և շատ իմաստով լի։ Թումանյանի ռուբայիները, կարծես, ինչ-որ կոնկրետ պատմության վրա գրված լինել։ Թումանյանի ռուբայիներն ավելի տխուր և մտահոգ թեմաներով են, իսկ Չարենցի ռուբայիներն ավելի շատ սիրո և կյանքի մասին են։
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Այս ռուբային կյանքի մասին է, որ պետք է բաց թողնենք հին օրերը, հին հիշողությունները և մտածենք ներկայի և ապագայի մասին։
Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։
Այս ռուբային կյանքի մասին է, որ ամեն ինչ անցողիկ է և ցանկացած բան մի օր կմոռացվի և պետք չէ էլ հետ նայել։
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Այս բանաստեղծությունը մարդու մասին է, որ պետք չէ դժգոհել ոչ մի բանից, պետք է շարժվել առաջ՝ չմտածելով անցյալի մասին։
Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։
Այս ռուբային կյանքում տրվող հնարավորությունների մասին է, որոնցից պետք է ճիշտ օգտվել։
- Ռուբայիները շատ կարճ են, բայց այնտեղ կարող է ավելի մեծ իմաստ թաքնված լինել։ Ռուբայիները մեզ են հասցնում բանաստեղծի մտքերը և նաև իրենց հետ տեղի ունեցածը, որոնցով նրանք մեզ շատ խորհուրդներ են տալիս։ Ռուբայիները շատ խորը իմաստ ունեն և ես ամեն մեկը կարդալուց հետո փորձում եմ մտածել այդտեղ գրված տողերի մասին։ Կարծում եմ՝ ռուբայի բառին հոմանիշ է «հանելուկ» բառը, որովհետև երկուսն էլ կարդալուց հետո մենք մտածում ենք, թե ինչի մասին է խոսքը։
No comments:
Post a Comment