Tuesday, March 30, 2021

Հայոց լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Արդար և իմաստուն թագավոր էր Ուշինարան, անաչառ էր նա և՛ օտարների, և՛ մերձավորների նկատմամբ։ Թեև հարուստ էր, բայց համեստ կյանքով էր ապրում իր փափկակյաց ու շքեղախունչ կյանքի համար նախասահմանված սրահներում, իսկ տան դռներն ու ճոխ սեղանները միշտ բաց էին սովալլուկ աղքատների, սրտաբեկ պանդուխտների համար։

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ընթերցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի՝ նրան հետապնդում էր անգղը։

Սարսափահար թռչունը նստեց անաչառ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց։ Տեսնելով, որ Ուշինարան պատսպարել է թպրտացող աղավնուն, անգղը դիմեց նրան

-Դատավոր, քաղցը տանջում է ինձ։ Մեծ մեղք ես գործում, որ քաղցածի ձեռքից խլում ես նրա սնունդը։

Հանկարծ դահլիճի գմբեթարդ ձեղունից մի կշեռք կախվեց ոսկեձույլ նժարով։

  1. Երկրորդ նախադասությունը (Թեև հարուստ էր….) վերլուծիր շարահյուսորեն, գծիր դրա գծապատկերը։

Հարուստ էր – ստորոգյալ

Ապրում էր – ստորոգյալ

Համեստ – որոշիչ

Կյանքով – միջոցի խնդիր

Իր – հատկացուցիչ

Փափկակյաց – որոշիչ

Շքեղախու – որոշիչ

Կյանքի համար – նպատակի պարագա

Նախասահմանված – որոշիչ

Սրահներում – տեղի պարագա

Դռները – ենթակա

Սեղանները – եթնակա

Ճոխ – որոշիչ

Տան – հատկացուցիչ

Միշտ – ժամանակի պարագա

Բաց էին – ստորոգյալ

Աղքատների, պանդուխտների համար – նպատակի պարագա

Սովալլուկ – որոշիչ

Սրտաբեկ – որոշիչ

3. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։

Իմաստուն – ածական, որակական

Ապրում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երկրորդ դեմք, եզակի

Սրահներում – գոյական, հոգնակի, ներգործական հոլով

Դռներն – գոյական, հոգնակի, հայցական հոլով

Երբ – հարաբերական դերանուն

Աղավնի – գոյական, եզակի, ուղղական

Ծնկին – գոյական, եզակի, տրական

Պաշտպանություն – գոյական, եզակի, ուղղական

Տեսնելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Թպրտացող – բայ, ենթակայական

Դիմեց – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

Խլում ես – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, եզակի, երկրորդ դեմք

Մի – անորոշ դերանուն

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...