Չարենցի խոհական բանաստեղծությունները
1. «Մահվան տեսիլ»
2. «Հարդագողի ճամփորդները»
3. «Իմ մահվան օրը կիջնի լռություն»
Քաղաքացու՝ գիտակից մարդու, մտավորականի պատասխանատվությունը երկրի, հանրության, ինքն իր առաջ։(«Մահվան տեսիլ»)
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Այստեղ խոսվում է հայրենիքի հանդեպ ունեցած պարտքերի մասին, որ ամեն մեկս ունենք մեր մեղքի բաժինը, ինչ կատարվում է մեր շուրջը։
Մարդու ինքնազգացողությունը, ինքնաճանաչումն ու ինքնագնահատականը և հանրության մեջ նրա նկատմամբ վերաբերմունքը։(«Հարդագողի ճամփորդները»)
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
Ցավալին ու անխուսափելին։(«Հարդագողի ճամփորդները»)
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․
Հարմարվե՞լ, հաշտվե՞լ հասարակության վերաբերմունքին, մնա՞լ՝ ինչպիսին ինքդ ես քեզ զգում։(«Հարդագողի ճամփորդները»)
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Ինչպես և երբ ենք մենք գնահատում մեր շուրջը եղած մարդկանց։
Սովորաբար, մարդիկ չեն գնահատում իրենց ունեցածը, միշտ մտածում են, որ դա շատ քիչ է և մտածում են ավելիին հասնելու համար։ Բայց, երբ կորցնում են ունեցածը, այդ ժամանակ նոր են հասկանում, որ դա իրականում քիչ չէր։ Ինչ մեզ շրջապատում է, դա մեզ համար սովորական է և դա կորցնելուց հետո, մենք նոր ենք հասկանում, որ այդ թեկուզ փոքրիկ բաներն էին լցնում մեր կյանքը։
No comments:
Post a Comment