Friday, April 30, 2021

«Ինչպես սիրել երեխաներին»

Շալվա Ամոնաշվիլու «Ինչպես սիրել երեխաներին»

Ես ընթերցեցի Շալվա Ամոնաշվիլու «Ինչպես սիրել երեխաներին» գրքերից հատվածներ։ Այն պատմում է մանկավարժ և երեխա փոխհարաբերությունների մասին։ 

Բայց հարակավոր է հասկանալ նաև՝ ինչպե՞ս, հենց ինչպե՞ս սիրել երեխաներին և յուրաքանչյուր երեխայի, որ սերը դառնա դաստիարակության ամենաիրական ու բարի ուժը։

Այս տողերը ինձ շատ դուր եկան, որովհետև հենց ուսուցչի հանդեպ սերը կարող է երեխային շատ օգնել։ Շատ ժամանակ մենք մտածում ենք դառնալ մեր սիրելի ուսուցչի պես, իսկ մեր երևակայական աշխարհում նա անթերի է։ 

Ամեն լավի հանդեպ սեր իմ մեջ դաստիարակել են մայրիկը, տատիկը, պապիկը։ 

Կյանքում էլ է այդպես, մենք սիրում ենք այն, որտեղ տեսնում ենք ինչ-որ լավ բան։ Այդ լավի մեջ մտնում են նաև մեր ուսուցիչները, ովքեր մեզ շրջապատում են ամեն օր։ Ուսուցչի հանդեպ սերը նաև օգնում է մեզ կյանքի որոշումներ կայացնելիս։

Նրանք սիրելիներ ունեին՝ այն աշակերտները, որոնք շողոքորթում էին նրանց, միշտ ամեն ինչ կատարում էին, լսում և տաղանդավոր էին։ Հենց այդ բառը՝ «սիրելի», կասկածելի հասկացություն է՝ հեռու Մանկավարժական, Ուսուցչական Սիրուց։

Կարծում եմ, որ սա ամենավատ երևույթն է ուսուցիչ-սովորող հարաբերություններում։ Ամենավատն այն է, որ սովորղը կարող է նկատել այդ ամենը և դա կարող է թողնել շատ վատ հետևանքներ։

Ասվում է նաև, որ ուսուցիչը պետք է լինի խիզախ և պաշտպանի իր աշակերտներին։ Այդ ժամանաների համար խիզախ ուսուցիչ լինելը բավականին դժվար էր, որովհետև եթե ուսուցիչը օրվա թեմայից շեղվեր, դա նրա համար կարող էր վատ հետևանքներ ունենալ։ Բայց սովորողների համար այդ խիզախ ուսուցիչն ամենասիրելին էր։ Նա երբեք չէր ասում իր սովորողներին, որ սիրում է նրանց։ Բայց իր արարքներ ապացուցում էին դա։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...