Friday, October 7, 2022

ՆԷՊ, «Ռազմական կոմունիզմ»

«Ռազմական կոմունիզմ»-ը խորհրդային պետության տնտեսական քաղաքականությունն է 1918-1920 թվականներին։ Այդ տարիներին Խորհրդային Ռուսաստանը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ։ Երկիրն օտարերկրյա ստրկացման վտանգից փրկելու, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նվաճումներն ամրապնդելու նպատակով ամբողջ ժողովրդական տնտեսությունը վերակառուցվեց ռազմական ձևով։ Այդ աշխատանքները և ռազմական տնտեսության ղեկավարումն իրագործվում էր Վլադիմիր Լենինի գլխավորությամբ։ Ամբողջ արդյունաբերությունը սկսեց աշխատել երկրի պաշտպանության համար։ Աշխատունակ բնակչության, հատկապես բուրժուական տարրերի համար սահմանվեց համընդհանուր աշխատանքային պարհակ՝ «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով։ ԺԿԽ-ի 1919 թվականի հունվարի 11-ի դեկրետով պարենմասնատրում սահմանվեց, ըստ որի գյուղացիները պարտավոր էին պետությանը հանձնել պարենի և հումքի ամբողջ ավելցուկը։Խորհրդային իշխանությունն իր տրամադրության տակ չուներ գյուղատնտեսական մթերքների հետ փոխանակելու համար անհրաժեշտ ապրանքներ։ Ուստի արգելվեց մասնավոր առևտուրը, որովհետև այն կարող էր խափանել բանակի և բանվորների մատակարարումը պարենամթերքով, իսկ արդյունաբերությանը՝ հումքով։ Բուրժուազիան և նրա սպասարկուները պայքարում էին ազատ առևտրի համար, ձգտում կազմալուծել խորհրդային ռազմական տնտեսությունը և վերականգնել կապիտալիզմը։ Նրանց այդ ծրագիրը միավորեց սոցիալիզմի բոլոր թշնամիներին՝ ինտերվենտներին, սպիտակ գվարդիականներին, քաղաքի և գյուղի կապիտալիստներին, մենշևիկներին ու ԷսԷռներին։ «Ռազմական կոմունիզմին» բնորոշ էին բնատնտեսացումը, ապրանքաշրջանառության կրճատումը, փողի, վարկի, ֆինանսների դերի և նշանակության նվազեցումը։ 

Նէպ

1921 Վլադիմիր Լենինի կողմից առաջարկվեց ժամանակավոր շուկայակենտրոն տնտեսական քաղաքականություն Խորհրդային Միությունում։

Առաջին համաշխարհային պատերազմից և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմից հետո Ռուսաստանի տնտեսությունը գտնվում էր խիստ ծանր վիճակում, և առաջացել էր համակարգային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն, որն էլ ստիպեց Լենինին ժամանակավորապես դադարեցնել երկրում «սոցիալստական շինարարությունը» և նոր քաղաքականություն մշակել, որն էլ փոխարինու եկավ 1918-1922 թվականների ռազմական կոմունիզմին։ Խորհրդային իշխանությունները մասամբ չեղյալ հայտարարեցին գյուղատնտեսության և արդյունաբերության համատարած ազգայնացումը և ներդրեցին խառը տնտեսության համակարգ, որով թույլ էր տրվում մասնավոր անձանց ունենալ փոքր ծավալի ձեռնարկություններ, հողակտորներ, կրկին զբաղվել ազատ առևտրով, օգտվել հարկային նոր քաղաքականությունից, մինչդեռ պետությունը շարունակում էր վերահսկել բանկային համակարգը, խոշոր արդյունաբերությունները և արտաքին առևտրի մենաշնորհը։ Բացի այդ, հացահատիկի հարկադիր առգրավումը փոխարինվում է բնամթերքի հարկով։ Նէպի շրջանի մասնավոր ձեռնարկատերը կոչվում էին նեպմաններ։ Գյուղատնտեսության կոլեկտիվացման և արդյունաբերականացման արագացման պատրվակով Իոսիֆ Ստալինը 1928 թվականին վերջ դրեց ՆԷՊ-ին։

Կոլեկտիվացումը Հայաստանում

Հայաստանում պարենհարկը գանձվում էր բոլոր տեսակի գյուղատնտեսական ապրանքներից։ 1923թ․-ին շրջանառության մեջ մտավ գյուղմիասհարկը, որը գյուղացուն հնարավորություն էր տալիս հարկերը մուծել ցանկացած ապրանքով։ Հայաստանը սակավահող երկիր էր։ Կալվածատիրական հողատիրությունը չնչին տոկոս էր կազմում, ուստի Հայաստանում հողային հարցի լուծումը ենթադրում էր ոչ այնքան կալվածատիրական հողերի բռնագրավում, որքան հողաշինարարության անցկացում։ Հայաստանում հողի շնչաբաժինը սահմանվեց նվազագույն չափով։ 1923-1924 թվականաններին Հայաստանում սկսվեց պղնձաարդյունաբերության վերականգնումը։ 1924-1925 թվականներին գործարկվեցին Երևանի և Սարդարապատի բամբակազտիչ գործարանները։ 1925 թվականին դրվեցին Երևանի և Լենինականի հիդրոէլեկտրակայանների հիմքերը։ Հայաստանում այդ տարիներին վերականգնվեց գյուղատնտեսությունը, սկսեցին դրվել արդյունաբերության հիմքերը և որոշ չափով բարելավվեց ազգաբնակչության կենսամակարդակը։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...