Monday, March 13, 2023

«Մահացած մարդը» Լ.Լուգոնես

Այս պատմվածքի հիմնական իմաստը պտտվում է հասարակության շուրջը։ Ինչքան էլ մենք ասենք, որ մենք անհատներ ենք հասարակության մեջ, որ մեզ չեն հետաքրքրում այլ մարդկանց կարծիքները, բայց արդյունքում դա այդպես չէ։ Մենք անհատներ ենք, բայց քանի որ գտնվում ենք հասարակությունում և դրա մի մասն ենք, ամեն ինչն ազդում է մեր վրա։ Պատվածքի գլխավոր հերոսը ողջ էր, բայց իրեն համարում էր մահացած։ Նա ուզում էր, որ իրեն բոլորը մահացած համարեն, որովհետև միայն մարդկանց համար էր նա դեռ ողջ մնացել։ Մարդիկ նրան խենթ էին համարում։ Հիմնական գաղափարներից մեկն էլ այն է, որ քանի որ մենք կախում ունենք հասարակությունից, մենք ուզում ենք, որ մեր մեջ տեղի ունեցած ցանկացած փոփոխության մասին նկատի հասարակությունը և բարձրաձայնի դրա մասին։ Հենց որ այդ ամենը տեղի ունենա, այդ ժամանակ մենք մեզ կհամարենք փոխված։ Կարծում եմ, որ սա բացասական երևույթ է, բայց նաև ընդունում եմ, որ հասարակությունից ամբողջովին կտրվելը շատ դժվար է։

«Մահացած մարդը» Լ.Լուգոնես

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...