Monday, February 12, 2018

Հովհաննես Թումանյան պատմվածքներ


Իմ կարծիքով այս պատմվածքի ամենաուրախ մարդը Զանոն էր, որովհետև նա այդքանից հետո տեսնում էր մորը իր երազում։ Այդ գիշերը, այդ երազները նրա համար ամենաուրախն էին։



Ես շատ եմ սիրում այս պատմվածքը, բայց համաձայն չեմ Համբոյի հետ։ Նա ստիպողաբար տարավ Գիքորին աշխատելու։ Պետք չէ երեխային զրկել մանկությունից։ Նա պիտի անդադար աշխատեր, բայց եթե գյուղում լիներ, շատ լավ ժամանակ կանցկացներ իր ընտանքի և ընկերների հետ։ Եթե տանում ես աշխատելու, ուրեմն նախ պիտի իմանաս, թե ում մոտ ես տանում։ Արդյո՞ք այդ մարդիկ չեն ճնշի երեխայիդ։ Նրա հայրը առանց դրանք հաշվի առնելու՝ նրան տարավ աշխատանքի, և հոր պատճառով տղան մահացավ։



Այս պատմության մարդը շատ բարի էր։ Նա բոլորին գումար էր տալիս՝ առանց իմանալու՝ արդյո՞ք պետք է տալ։ Պետք է բարի լինել, բայց նաև հնարավոր է, որ որոշ մարդիկ օգտվեն այդ բարությունից։ Նա շատ բարի մարդ էր, բայց այդպես անելն էլ է սխալ։



Գյուղերի հետամնացությունը ազդում է տարբեր մարդկանց կյանքի վրա։ Այս պատմվածքում գյուղի մարդիկ իրենց հետամնացությամբ սպանեցին հիվանդ մարդուն։

Ամեն մարդ մի ձև է տանում վիշտը, բայց պետք չէ շատ ծանր տանել։ Կյանքը դեռ շարունակվում է։ Իմ կարծիքով Խրիմյան Հայրիկն ավելի ծանր էր տանում իր երկրի 20000 մարդու մահը։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...