Monday, February 12, 2018

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ

Ախ, ես երանի… — ստեղծագործական աշխատանք՝ Երանի ես … լինեի

Ա՜խ, ես երանի՜ թռչուն լինեի։ Ես այնքան եմ սիրում թռչուններին։ Նրանք այնքան բարի հայացք ունեն։ Ես կուզեի լինել թռչուն և ճախրել ամբողջ երկնքով։ Տեսնեի, թե ինչ կա այս աշխարհում։ Ինձ շատ է հետաքրքրում թռչունների կյանքը և շատ է հետաքրքրում, թե ինչ կա երկնքում։ Ես երկնքին նայելով պատկերացնում եմ խաղաղություն, մի վայր, որտեղ տիրում է հանգստություն և բարություն։ 
Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր

Երկինքը շատ-շատ բաներ ունի պատմելու Երկրին։ Նա նույնիսկ չի հասցնի պատմել, որովհետև Երկրում այնքան վատ բաներ են տեղի ունենում, որ դրանց մասին չես կարող միանգամից պատմել։ Իմ կարծիքով երկինքն ամեն ինչ տեսնում է։ Ես կուզեի բարձրանալ երկինք և գոնե մեկ ժամով հետևել Երկրին, տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում։ 
Վայրէջք — որևէ տող առանձնացրու՝ որպես վերնագիր, ստեղծագործիր

Ճոխությո՞ւն, թե՞ արդարություն

Ո՞ւմ է պետք ճոխությունը, եթե չկա արդարություն։ Եթե ապրում ես շատ ճոխ, բայց անարդար մարդ ես, դա ոչ մեկին պետք չէ։ Այդ անարդարությունը մի օր հետ կգա քեզ։ Արդար մարդիկ միշտ էլ կարող են հասնել ճոխության։ Եթե դու հասել ես այդ գումարին անարդարությամբ կամ գողությամբ, ուրեմն դա իսկական գումար չէ, և այդ ճոխությունը երբեք էլ չի կարող դառնալ իրական։ Եթե ուզում ես լավ կյանքով ապրել, ուրեմն նախ պիտի արդար մարդ լինես ոչ մեկին չխաբես։ Եթե այդպես անես, կհասնես ամեն ինչի։
«Փարվանա» — առաջին և վերջին երկու հատվածները

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...