Sunday, February 10, 2019

Վահան Տերյան․ Երկիր Նաիրի

        ***

Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար,
Եվ տրտունջը հին։

Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր։

Ու զանգերն այն լալագին
Մեռնող իմ երկրում
Չեն հուզելու քո հոգին
Տխրությամբ անհուն:

Եվ խնջույքում հրով հին
Երբ կարմիր խնդա,՛—
Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա...

Այստեղ կա հայրենիքի կորստի ցավ, որ ոչ մեկ չի հասկանա այն և չի փոխարինվի այդ այմենը ոչ մի բանով։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...