Այս հոդվածի իմաստն այն է, որ մարդիկ իրարից շատ են հեռացել և շատ են ուրախանում այն ժամանակ, երբ օրերից մի օր հավաքվում են մի վայրում և ժամանակ անցկացնում։ Մի՞թե դժվար է մոտենալ իրար։ Լինել ավելի բարի ու ընկերասեր։ Իմ կարծիքով այդ ամենը կախված է մարդկանցից։
Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը... Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Մարդիկ բաժանվել են խխմբերի և բարեկամի հետ ուրախանալը դարձել է զարմանալի։
Այս հոդվածի իմաստնա այն է, որ մենք չենք գնահատում այն, ինչ-որ ունենք։
Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―չենք ճանաչում, ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում:
Հիմա էլ է այսպես, ոչ մեկ չի գնահատում այն ինչ ունի։ Բոլորն ուզում են լինել առաջինը և եթե մի քիչ ցածր են լինում, համարում են, որ նրանք ամենացածրն են։ Այդպես մտածելը շատ սխալ է, որովհետև մենք ունենք երկիր, պատմություն, ժողովուրդ, գրականություն, լեզու, բայց ոչ մեկ չի գնահատում այն։
Տարբերություն չկա հիմա, թե այն ժամանակ։ Ցավոք մարդկանց մտածելակերպը մնացել է նույնը։
Այս հոդվածը ինձ շատ-շատ դուր եկավ։ Իմաստն այն է, որ մարդիկ իրար հետ անկեղծ չեն և ամենաշատը դուր եկավ այս հատվածը․
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Մարդիկ խաղում են ամեն տեղ և ամեն տեղ հասկանում են, թե ինչպիսի մարդ է կանգնած իրենց առջև։
No comments:
Post a Comment