Wednesday, January 20, 2016

Հովը

 Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ
Մայթի քարերը հարազատ են քեզ
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի
Մեռած սրտերն էլ, ծաղիկներ իպես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք, և մահփա՛ռք և օրհնությո՛ւն
1912
Հարցեր և առաջադրանքներ՝
1.   Վարժ, սահուն, արտահայտիչ, հասկանալով կարդա բանաստեղծությունը:
2.   Քնարական հերոսի անունից պատմիր՝ ինչպիսին է գարնան քաղաքը /գրավոր/:
Լցվում են փողոցներն աղմուկով: Փայլում են տները: Ճչում են զվարթ մանուկն՚երը: Ժպտում են  աղջիկները  ծաղիկների պես,
ամեն ինչ անուշ խորհրդով է լի, և մի քաղցր հուզում արբեցնում է մարդկանց:

                                                 


3.   Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, ածականները, բայերը /Ներկիր տարբեր գույներով/:
4.   Վտիտ, երկունք բառերը բացատրիր և գտիր դրանց հոմանիշները:
Վտիտ- թույլ կազմվածքով, հոմանիշ- նիհար, տկար, նվազ
Երկունք- ծնունդ, հոմանիշ- ծննդաբերություն
5.   Շարադրություն՝ «Գարունն է գալիս»:

Գարունն է գալիս
Ես  շատ եմ սիրում գարունը: Գարնանը ձմեռը հանում է իր սպիտակ սավանը, որպեսզի ձնծաղիկները դուրս գան: Ես շատ եմ սիրում  նստել այգու նստարանին և նայել, թե ինչպես են ծաղկում ծառերը: Շուրջբոլորը պատվում է ճերմակով, կարծես կրկին ձմեռ է գալիս: Ժամանակի հետ ծառերը կանաչով են ներկվում, զմրուխտ են հագնում դաշտ ու անտառ, այգի ու պարտեզ: Զմրուխտի մեջ սկսում են քիչ-քիչ գունազարդվել երկնագույն մանուշակները: Վերջապես գարո~ւնն է գալիս:



6.   Որոշիր՝ երկունք, տանջանք, օրհնություն, հուզում, ժպտուն բառերի կազմությունը, ապա քանդիր այդ բառերը և գրիր այդ բառերի բայերը /օրինակ՝ երկ+ունք, երկնել, ածանցավոր/
երկ+ունք, երկնել- ածանցավոր
տանջ+անք, տանջել- ածանցավոր
օրհն+ություն, օրհնել- ածանցավոր
հույզ+ում, հուզվել- ածանցավոր
ժպիտ+ուն, ժպտալ-ածանցավոր
7.   Առաջին քառյակը կազմությամբ ինչպիսի նախադասություն է. առանձնացրու պարզ նախադասությունները:
Առաջին քառյակը կազմությամբ բարդ նախադասություն է:
1. Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում:

2.Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ:

3.Փայլում են տներն արևի փոշում:

4.Երկինք են պարզվում ծառերը վտիտ:


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...