Sunday, March 5, 2017

Համացանցային լեզու


Այսպիսով՝ Հայաստանում, իմ կարծիքով գրեթե բոլորը խոսում են համացանցային լեզվով։ Կան բառեր, որոնք համացանցային են, սակայն օգտագործում ենք ռեալ կյանքում և այն գրեթե բոլոր հայ երիտասարդների մոտ դարձել է հայերեն ազգային լեզվի պես, չնայած, որ ազգային լեզվի և համացանցային լեզվի մեջ ակնհայտ տարբերություններ կան:
Համացանցի լեզվում կան արտահայտություններ կամ բառեր, որոնք օգտագործում ենք նաև ռեալ կյանքում, սակայն ոչ ավելի շատ, քան օգտագործում ենք համացանցում:
Ընդհանրապես մարդկանց մեծ մասի մոտ առկա է մի սովորություն՝ կրկնօրինակել միմյանցից կամ ինչ-որ բանից:
Օրինակ՝ արտահայտություններ կան, որոնք մարդիկ կրկնօրինակում են հումորային ծրագրերից:
Օրինակ՝ «ստե չես, ստե չես, ստե չես» , «Հըննն՜ն» «Դու արդեն խոսում ես», «չասես դու տենց բան, մի ասա ինձ տենց բաներ»: Այս արտահայտությունները մենք կրկնօրինակում ենք հումորային ծրագրերից, և սրանք հաճախ օգտագործում ենք ռեալ կյանքում և համացանցում:
Համացանցային լեզվի մեջ ուղղագրական կամ կետադրական սխալները նկատելի չեն, քանի որ մենք՝ հայերս, սիրում ենք գրել լատինատառ, այդ իսկ պատճառով մեր գրվածքում չեն երևում կետադրական և ուղղագրական սխալները: 
Համացանցի լեզվի մեջ շատ գործածական են սմայլիկները: Դրանք մեզ օգնում են զգացմունքներ, էմոցիաներ արտահայտելու համար:
Կան նաև ավելի հակիրճ սմայլիկներ, այսինքն՝ սիմվոլներ:
))))) — այս սիմվոլը նշանակում է՝ ժպիտ
((((( — այս սիմվոլը նշանակում է, որ տրամադրության չկա:
Նաև շատ տարածված է ՝ LOL, Error, selfie, like, unlike, follow, anfollow, OMG, OK բառերը։ Սրանք ավելի շուտ անգլերեն բառեր են, որոնք դարձրել ենք հայկական համացանցային օգտագործման լեզու:
LOL – (կրճատում) – նշանակում է բարձրաձայն ծիծաղել:
Error – սխալ
Selfie – ինքնանկար
Like – հավանել
unlike – հավանածը ետ վերցնել
Follow – հետևել
unfollow – չհետևել
OMG – (սա հապավում է՝ O my God), որը նշանակում է Օ Աստված իմ:
Ok — լավ, եղավ, ամեն ինչ կարգին է:
Կան նաեւ այլ բառեր, Օրինակ՝
xD — ծիծաղել,  Xay — Բարձր ծիծաղել և այլն:
«Համացանցն աղավաղված է, սխալներով լի, թե ուղղագրական, թե քերականական և ոճական տիպի սխալներով, և նույնիսկ նախադասության ավարտ, հնչերանգ հասկացությունները չեն պահպանվում։ Երբ երեխան գալիս է դաս պատասխանելու՝ խոսում է նույն կերպ։ Տեխնոէվուլյացիան, համացանցը մեծ ազդեցություն ունեն դեռահասների, ինչու չէ, նաև չափահասների վրա։ Այդ ազդեցությունը և դրական, և բացասական է, հատկապես, երբ երեխաներն իրար հաղորդագրություն են ուղարկում, քանի որ հայերենի հնչյուններին համապատասխան՝ նրանք ստիպված են մի հնչյունը գրել մի քանի տառերով»։

Իմ կարծիքով․․․
Համացանցային լեզվով հայերը մոռանում են իրենց գրական հայերենը։ Հիմա կան մարդիկ, ովքեր առավոտից երեկո սենյակում փակված համացանցում են և նրանց օրերը անցնում են իմ կարծիքով անհետաքրքիր։ Այդ մարդկանց թվում է, որ նրանք շատ բան են սովորում  համացանցից, բայց նրանք ոչ մի բան չեն սովորում։ Միայն սովորում են համացանցային լեզվով գրել նամակ կամ ինչ-որ ուրիշ բան։ Նրանք սենյակում խոսում են ինչ-որ մեկի հետ համացանցային լեզվով կամ ինչ-որ ուրիշ բաներ են անում համացանցով։ Ես համամիտ չեմ այդպիսի մարդկանց հետ, որովհետև ամբողջ օրը նստել սենյակում, ոչ մի բան չսովորել և միայն համացանցում լինել, իմ կարծիքով դա անիմաստ բան է։ Օրերդ անցնում են անիմաստ և անհետաքրքիր։ Փոքրիկներն էլ են արդեն մտնում համացանցա և խոսում համացանցային լեզվով ինչ-որ մեկի հետ, բայց ես խորհուրդ կտայի նրանց, որ ազատ ժամանակը չվատնեն պլանշետների կամ նոթբուքերի վրա, գրքեր կարդացեք, որ խելացի մարդիկ լինեք։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...