Thursday, April 6, 2017

Տարօրինակ երկիր

Կար չկար մի երկիր կար։ Այնտեղի մարդիկ խոսում էին տարօրինակ ձևով։ Կար մի քանի բառ, որոնց սկզբում ավելացնում էին «ան»-նախածանցը։ Մի մարդ որոշում է գնալ այդ երկիրը։ Նրան շատ հետաքրքիր է այդ ամենը։ Այնտեղ նա մտավ մի խանութ, տեսավ մի մարդու և ասաց․
-         Բարձ ձեզ։ Սա ի՞նչ երկիր է։ Ես լսել եմ, որ այստեղի մարդիկ, որոշ բառերից առաջ ավելացնում են «ան» նախածանցը։
 Պատասխանելու փոխարեն նա ցույց տվեց մի տետր։
-         Տեսնու՞մ ես, թե սա ինչ է։
-         Տեսնում եմ։ Սովորական տետր է։
-         Ոչ, սխալվեցիր։ Սա անտետր է, այս բառի սկզբից ավելացավ «ան» նախածանցը։ Այս տետրում գրված են մի քանի բառեր, որոնց սկզբում կա «ան» նախածանցը։ Սա շատ պետք է այս երկրի բնակիչներին։
-         Օօօօ, սա շատ հետաքրքիր և օգտակար տետր է, այսինք անտետր, իսկ դուք ուրիշ բաներ ունեք բացի անտետրից։
-         Այո, ունենք, անհամակարգիչներ։ Մեծ և փոքր։ Մեծերի և փոքրերի համար։
-         Ուզում եք ասել համակարգի՞չ։
-         Ձեզ համար այո, իսկ մեզ համար ոչ։ Ձեզ համար համակարգիչ, իսկ մեզ համար անհաամակարգիչ։
-         Քեզ անհամակարգի՞չ է հարկավոր։
-         Ոչ։ Ուրիշ ինչ ունեք։
-         Անհեռախոսներ։ Էլի փոքրերի և մեծերի համար։ Դրանցով կարողանում ենք կապ հաստատել ուրիշների հետ։ Շատ օգտակար բան է տարբեր երկրներում ապրող մարդկանց համար։ Նաև անդանակ ունենք։
-         Օօօ, շատ լավ է, բայց մի քիչ սարսափելի է։
-         Այնքան էլ սարսափելի չէ, որովհետև անդանակով կարող ես վերջ դնել պատերազմներին։
-         Ինչպես է դա լինում։ Դանակով պատերազմին վերջ դնել։
-         Շատ պարզ է։ Եթե հանկարծ պատերազմ սկսի և դու տանը անհրացան չունենաս, հաստատ դանակ կունենաս և կգնաս պատերազմին վերջ կդնես։

-         Ինչ լավ երկիր է։ Ես երևի էլ այստեղից չեմ գնա։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...