Thursday, April 6, 2017

Հին իրերի թանգարանում

03․06․2016-ին մենք Հասմիկ Թոփչյանի և Հսմիկ Ուզունյանի հետ գնացել էինք Արարատի մարզի ազգագրության թանգարան «հին իրեր» նախագծով։ Այդ թանգարանը գտնվում էր Սարդարապատ հուշահամալիրի կողքին։ Բայց մինչև թանգարան հասնելը դուք կտեսնեք մի գեղեցիկ և մաքուր բնություն։ Նաև կտեսնեք հինգ արծիվների արձանը տարբեր տեղերում։ Սկզբում երկա՜ր քայլելուց հետո հասանք Սարդարապատ հուշահամալիրի մոտ։ Մեծ ու երկար աստիճաններով բարձրացանք հուշարձանի վրա։ Հետո նորից երկա՜ր քայլելուց հետո հասանք թանգարան։ Թանգարանում կային շատ հին իրեր։ Այդ իրերն ունեին ամենաքիչը 100 տարվա պատմություն։ Թանգարանում շատ բաներ տեսանք՝ արծաթե սպասք, կավե ամաններ, տարազներ, գորգեր և այլն։ Շատ գեղեցիկ էր այդ ամենը։ Շատ մեծ ու գեղեցիկ թանգարան էր։ Հետո մի լա՜վ ուսումնասիրելուց հետո դուրս եկանք թանգարանից։ Այնտեղի բնությունն այնքան մաքուր էր, որ մենք ոչ մի աղբ չտեսանք։ Այնտեղի երկինքը նույնպես շատ գեղեցիկ էր։ Միայն մի տարա, որ թափեցինք աղբամանի մեջ։ Հավաքեցինք մասուր, որը մեզ հետ պիտի տանեինք դպրոց։ Այնտեղ շատ շոգ էր։ Երկար քայլեցինք և շատ հոգնեցինք, որոշեցինք հանգստանալ։ Ետ դառնալուց նորից բարձրացանք Սարդարապատ հուշահամալիրի վրա։ Մի փոքր վազվզեցինք, նկարվեցինք և գնացինք սնվելու։ Այնտեղ այնքան լավ անցավ, որ մենք ուզում էինք էլի մնալ, բայց ետ գնացինք դպրոց։ Ավտոբուսի մեջ խաղացինք, խոսեցինք։ Շատ հիանալի, ուսուցողական և ուրախ օր անցկացրեցինք մեր ուսուցչուհիներ Հասմիկ Թոփչյանի և Հասմիկ Ուզունյանի։ Շնորհակալ եմ նրանց մեզ այդպիսի ուրախ օր պարգևելու համար․․․

Նկարներ՝


























































































No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...