Thursday, April 6, 2017

Փռշտացող հագուստներ

Լինում է չի լինում մի մոլորակ է լինում։ Այնտեղ կային փռշտացող, պարող, երգող հագուստներ։ Բայց նրանք այնքան էին փռշտում, որ ոչ մի ձայն չէր լսվում։ Միայն հագուստների փռշտալու ձայներ էին լսվում։ Երկիր մոլորակում կային սովորական և տարօրինակ մարդիկ, բայց կար մի մարդ, որը եկել էր Փռշտացող հագուստներ մոլորակից։ Նա ուզում էր ետ գնալ, որովհետև նա իրեն լավ չէր զգում Երկիր մոլորակում։ Նա մտնում էր մի տեղ և դուրս չէր գալիս։ Նա էլի ու էլի փռշտում էր և չէր ուզում, որ ինչ-որ մեկը տեսնի իրեն։ Մի օր դրսում անձրև էր գալիս, ցուրտ էր, քամի էր նա շատ էր մրսում և տուն չուներ։ Նա մտավ մի շենք։ Տեսավ մի տան դուռ, որը բաց էր և ներս մտավ։ Պառկեց մահճակալին և տաք-տաք քնեց։ Տան տերը վերադարձավ տուն։ Նա զարմացավ, երբ տեսավ, որ տան դուռը բաց է, բայց հետո հիշեց, որ նա է դուռը բաց թողել և կարծել, թե փակել է։ Այդ տարօրինակ մարդը, ով քնած էր միայն քնած ժամանկ չէր փռշտում։ Նա ուներ հագուստի տեսք և ոչ մեկ չէր կարող հասկանալ, որ նա Փռշտացող հագուստ է։ Այդ մարդը շատ հոգնած էր, նա մի անգամից գնաց ննջասենյակ քնելու։ Նա կարծեց, թե մահճակալի վրայի հագուստն իր հագուստն է և հագավ այն, բայց նա չգիտեր, որ դա փռշտացող հագուտ էր։ Փռշտացող հագուստը շատ երկար է քնում։ Երեկոյից մինչև ցերեկ։ Երբ հագուստն արթնացավ արդեն ցերեկ էր և այդ մարդնայդ հագուստով աշխատանքի էր գնացել։ Նա շատ զարմացավ, որ զգաց, որ ինչ-որ մարդու վրա է։ Նա նորից ու նորից սկսեց փռշտալ։ Նրա բաղտը բերեց, որովհետև արդեն ընդմիջում էր և այդ մարդը գնացել էր ընդմիջելու։ Այդ մարդը զարմացավ, երբ տեսավ, որ նրա հագուստը փռշտում է։ Այդ փռշտացող հագուստը կախարդակ էր։ Դրա արդյունքում էլ հայտնվել էր Երկիր մոլորակում։ Բայց նույնպես Փռշտացող հագուստը չգիտեր, որ նա կախարդական է։ Նա միամիտ դարձրեց այդ մարդուն Փռշտացող հագուստ, ինչպես նա էր։ Երկուսն էլ զարմացան ու տխրեցին, բայց արդեն ուշ էր։ Նրանց երկուսով սկսեցին փռշտալ։ Պահակները կարծեցին, թե նրանք ուղակի կտորներ են, բայց դուրս հանեցին այդտեղից։ Նրանք երկուսով գնացին տուն։ Ճանապարհին Փռշտացող հագուստը պատմեց այդ մարդուն ամեն ինչ։ Նրանք սկսեցին մտածել, թե ինչպես կարելի է նրան ուղարկել իրենց մոլորակ, իսկ այդ մարդուն վերափոխել սովորական մարդու։ Մտածում էին, մտածում էին, բայց չէին կարողանում հարցի ճիշտ պատասխանը գտնել։ Հաջորդ օրը մի մարդ թակեց նրանց տան դուռը, ով այն մարդու աշխատանքի վայրից էր։ Նա զարթնեց այդ ձայնից և պարզվեց, որ այդ ամենը երազ էր։ Նա առավոտյան ուրախ զարթնեց և գնաց աշխատանքի։ Նա հավատում էր, որ այդպիսի բան չի կարող լինել։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...