Wednesday, March 6, 2019

Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում

Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում
Տալ «քաղաքացիական հասարակություն»«կուսակցություն»,  «ընդհանուր ընտրական համակարգ» հասկացությունների բացատրությունը:
Քաղաքացիական հասարակությունը տերմին է, որով բնորոշվում է հասարակության զարգացման որոշակի մակարդակ։
Քաղաքական կուսակցությունն ընդհանուր նպատակներով ու շահերով միավորված մարդկանց որոշակի խումբ է և նրանց նպատակն է հասնել քաղաքական կյանքի լավացմանը։
Ընդհանուր ընտրական համակարգ նշանակում է, որ կուսակցություններն առաաջարկում են մի հարց և բոլորը քվեարկում են և հասկանում համաձայն են, թե ոչ։
Համեմատել պահպանողականների և ազատականների հիմնական գաղափարները:
Ազատականության հիմնական սկզբունքներն են ապրելու, ազատության, սեփականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, խոսքի, ժողովների, պետական գործերին մասնակցության իրավունքները։ Ազատականները կարծում էին, որ ազատ է այն մարդը, որն իր որոշումների համար պատասխանատվություն է կրում։ 
Պահպանողականները ձգտում էին հիմնավորել հին կարգերի և ավանդապաշտության պահպանման կարևորությունը։ Պահպանողականների կարծիքով՝ մարդու ազատությունն արտահայտվում է ավանդությունների պահպանման միջոցով։
Հիմնավորեք կամ հերքեք, արդյոք համընդհանուր ընտրական համակարգը ժողովրդավարության  պարտադիր պայման է:
Այո, որովհետև ցանկացած որոշում պետք չէ կայացնել միայնակ։ Պետք է քննարկումների միջոցով հասկանալ, թե արդյոք դա ճիշտ է կամ եթե սխալներ կան դրանք անպայման պետք է ուղղվեն։ 
Աղբյուրները՝Համաշխարհային պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 88-92, համացանց

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...