Thursday, March 7, 2019

Նախագիծ․ Լքված գյուղեր

Հիմնախնդրի սահմանում
Երբ ամեն օր աչքիդ առաջ հազարավոր մարդիկ են քայլում, նոր շենքեր ու թաղամասեր կառուցվում, խանութներ ու առեւտրի կենտրոններ բացվում,  արտագաղթը թվում է վիճակագիրների հաշվետվությունների էջերում մնացած մի տերմին, որը կիլոմետրերով հեռու է մեզնից: Բայց հերիք է ոտքդ մայրաքաղաքային ասֆալտից դուրս դնես, ու պատկերը տրամագծորեն փոխվում է: Արտագաղթը դառնում է սահմանում չպահանջող երեւույթ՝ դարձած ճակատագիր հարյուր հազարավոր ընտանիքների համար:
Հայաստանում շատ կան գյուղեր, վայրեր, որոնք կարող են միանգամայն գրավիչ լինել արտերկրից եկող կամ Հայաստանում բնակվող զբոսաշրջիկների համար,  ուղղակի դրանք պետք է բացահայտել: Դրանց չբնակեցման պատճառները տարբեր են: Միջին դարերում գյուղաբնակչությունը կազմել է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը: Այսօր շատ գյուղեր Հայաստանում կամ լքված են, կամ լքվում են օր օրի: Լքված տարածքներից յուրաքանչյուրը ուրվագծվում է՝ որպես վայրիվերումներով, ցնցումներով  մի պատմություն: Այդ տարածքները պատմական մի ժամանակաշրջանի   լուռ վկաներն են,որոնց ուսումնասիրությունը թույլ կտա վեր հանել խնդիրները, անցյալի հետևանքների դեմ գործելու մեր անկարողությունը շտկելու , վերարժևորելու  կարողությունը:


Հին հայկական գյուղերի մասին հաղորդում է հույն մատենագիր Քսենոփոնը (մ․ թ․ ա․ 5-րդ դար), որի վկայությամբ մ․ թ․ ա․ 401թվականին, Հայաստանով անցած հունական զորքը ճանապարհին հանդիպել է բազմաթիվ գյուղերի՝ նահապետական կենցաղով, գետնափոր բնակարաններով։ Գյուղերը շրջապատված են եղել հողապատնեշներով, շատ տներ ունեցել են աշտարակներ։ Գյուղերին գլխավորել են գեղջավագները։ Այս շրջանում հայկական գյուղ արդեն դրացիական (տերիտորիալ) համայնք էր։ Ցուրաքանչյուր գյուղ ունեցել է որոշակի հողատարածություն։
Մովսես Խորենացին հավաստում է, որ Հայոց Արտաշես թագավորը կարգադրել է որոշել գյուղերի սահմանները և առանձին նշաններով (սահմանաքարերով) դրանք բաժանել ագարակներից։ Գյուղերը հիմնադրվել են դաշտավայրերում, լեռնահովիտներում, արնահայաց լեռնալանջերում, նաև լեռնակիրճերում, հաշվի առնելով տնտեսական (հողի բերրիությունը, ջրի մոտիկությունը), պաշտպանական և այլ գործոններ, որոնցով հաճախ պայմանավորվել են հայկական գյուղերի անունները։ Գյուղերի հողատարածությունները որոշակի սահմաններ են ունեցել նաև միջին դարերում։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (9-13-րդ դարերում) տնտեսական վերելքի շնորհիվ ստեղծվել են նոր գյուղեր։ Դաշտավայրային մասերում (Այրարատ, Տարոն, Վասպուրական, Բարձր Հայքի որոշ շրջաններ) գյուղերը եղել են խիտ և բազմամարդ, ունեցել են շուրջ 400-500 ընտանիք, մինչդեռ լեռնային գյուղերի բնակչությունը սակավաթիվ է եղել։
Լքված տարածքների դրդապատճառները տարբեր են.
  • սոցիալական արդարության պակաս,
  • մասնագիտական առաջխաղացման դժվարություններ,
  • աշխատանքի բացակայություն, ցածր կենսամակարդակ, ապրուստի միջոց հայթայթելու խնդիրներ,
  • բռնապետական վարչակարգ և քաղաքական հետապնդումներ,
  • ազգային, կրոնական պատկանելության կամ այլ հատկանիշներով խտրականության ենթարկվելը,
  • պատերազմներ,
  • տարերային և տեխնածին աղետներ։
Հայաստանում վերջին 50 տարիների ընթացքում շատ գյուղեր են օր օրի լքվել: Այդպիսի գյուղերից է Լեռնագյուղը՝ Շիրակի մարզում: Գյուղում ապրում է 3ընտանիք՝ 13 մարդ: (կարող ենք վերցնել նաև Սյունիքի մարզի Հին Շինուհայր գյուղը կամ Արմավիրի Կողբավան գյուղը՝ 70 բնակչով )
Հետազոտության նպատակը
Մեկ համայնքի օրինակով ցույց տալ՝ ինչպե՞ս են մարդիկ լքել գյուղերը վերջին 50 տարվա ընթացքում, ինչ հետևանքներ է դա ունեցել իրենց կյանքում կամ գյուղի համար: Մարդու կյանքի, իրական պատմության հիման վրա ստեղծել բանավոր պատմություն, պատմության զգացողություն:
Հետազոտության խնդիրներ,հետազոտական հարցեր
  • հավաքել նյութեր, բացահայտել գյուղը լքելու պատճառները
  • սովորողների հետ ուսումնասիրել այն շրջանը, երբ գյուղը սկսել են լքել, համեմատություն անել դասագրքերում այդ շրջանի մասին եղած տեղեկությունների հետ
  • տեքսի հետ աշխատանք. սովորողների հետ ուսումնասիրել այն շրջանը,երբ գյուղը սկսել են լքել, մամուլի կամ պատմության գրքերի, դասագրեքրի օրինակով համադրել, համեմատել իրական գործողությունները ներկայացված տեղեկատվության հետ. կա՞ տեղեկություն տվյալ ժամանակաշրջանի մասին, այն, ինչը մեկ կետով է ներկայացված կամ ընդհանրապես չկա, բովանդակային պատումներով ներկայացնել
  • մամուլի միջոցով գտնել տեղեկություններ. այդ գյուղի նախկին բնակիչները ունե՞ն համացանցում տարածած տեղեկություններ իրենց նախկին բնակավայրի մասին
  • Ուսումնասիրել՝ ի՞նչ պատկերներ են եղել տվյալ ժամանակաշրջանում (տան ինտերիերը). ի՞նչ նկարներ են պատից կախված, ի՞նչ գորգեր կան, ի՞նչ գործվածքներ, դրա հիման վրա ստեղծել պատկերներ, նկարներ, դիմանկարներ, ուսումնասիրել ընտանեկան ալբոմները
  • ուսումնասիրել գյուղերի նախագիծը (նախկինում դրանք ստանդարտ նախագծված են եղել), օրինակ՝ գյուղապետարանը գյուղի կենտրոնում է, դպրոցը որտե՞ղ է, ինչքանո՞վ է համապատասխանում ավանդական հայկական գյուղերի տարածական մոդելին

Մեթոդական բաժին

Մեթոդների ընտրության հիմնավորում
Վերոնշյալ խնդիրների լուծման և հետազոտության շրջանակներում սահմանված նպատակին
հասնելու համար կիրառվելու են քանակական հետազոտությունների հետևյալ մեթոդերը̀
  • փաստաթղթերի վերլուծություն — կոնտենտ անալիզ
  • քանակական հարցում
Քանակական կոնտենտ վերլուծություն իրականացնելու համար ուսումնասիրվելու է, մասնավորապես, վերջին 50 տարվա ընթացքում մամուլում եղած տեղեկությունները ուսումնասիրվող գյուղի մասին:
Քանակական հարցում— 100% ընտրանք- հարցում տվյալ գյուղի բոլոր բնակիչների հետ` անկախ սեռից տարիքից, քանի որ գյուղում կարող է լինել, օրինակ, 2 ընտանիք: Նաև հարցումներ այն բնակիչների հետ, ովքեր նախկինում բնակվել են տվյալ գյուղում, սակայն հետո տեղափոխվել են այլ տեղ:
Հետազոտության իրականացման ժամանակացույց
Շուրջտարյա
Արդյունք
Դաշտային հետազոտական աշխատանքի ժամանակ գրի առնված պատմությունները, դիտարկումները և դրանց վերլուծությունը,  թույլ կտա առաջադրված թեմային անդրադառնալ ինչպես միկրոմակարդակի ուսումնասիրության տեսանկյունից, այնպես էլ խնդիրը դուրս բերել ավելի լայն հետազոտության դաշտ:
Արդյունքում կունենանք
Ֆոտոշարք, աուդիոնյութեր, տեսաֆիլմեր, պատումներ բլոգներում,քարտեզներ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...