Thursday, November 19, 2020

Ընտանիքի հոգեբանություն

Ընտանիքի հոգեբանությունը հոգեբանության բաժին է, որն ուսումնասիրելով էվոլյուցիան ու բնույթը ամուսնության և ընտանեկան հարաբերությունների, նրանց առաջացման յուրահատկությունները, ձևավորումը, կայունացումն ու քայքայումը, նկարագրելով ընտանեկան և ամուսնական հատկանիշների, ընտանիքի անդամների սոցիալ-հոգեբանական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները միմյանց հետ1960-1970-ական թվականներին՝ ամուսնությունն ու ընտանիքը հետազոտությունների առարկա դարձան մասնագետների, այդ թվում նաև հոգեբանների կողմից։ Սկզբում ընտանիքը ուսումնասիրվել է հոգեկան հիվանդությունների հետ կապված կանխարգելումը կամ ընտանիքի դաստիարակության թերությունները։ Ավելի ուշ, ընտանիքի հոգեբանության տեսողական դաշտում աչքի ընկան այնպիսի գիտության բնագավառներ ինչպիսիք են՝ պատմությունը և էվոլյուցիայի ամուսնության ձևը, ընտանեկան կյանքի ցիկլը, ամուսինների փոխհարաբերությունները, ծնողների և երեխաների փոխհարաբերությունները, ընտանիքի և հասարակության փոխհարաբերությունները և այլն։ Արդի ընտանիքիների առաջացումը և հետագա գոյատևումը հետազոտողներն անվանում են «զարգացում» և ապա՝ փորձում առանձնացնել դրա որոշակի փուլեր: 

1. Ընտանիքն իր գոյության ընթացքում անցնում է փոփոխությունների մի երկարատև գործընթաց, որը կարելի է բաժանել փուլերի: Դիտարկելով բջջային ընտանիքի կյանքի ուղին՝ ստեղծվելու պահից մինչև նրա վերացումը(երբ ամուսինները մահանում են), կարելի է տեսնել փոփոխությունների մի ամբողջ շղթա:

2. Ամեն մի փոփոխություն չէ, որ կարելի է զարգացում համարել: Որոշ փոփոխություններ, անկասկած, ունեն զարգացման բնույթ, բայց կան նաև ընտանիքի կենսագործունեության այնպիսի փուլեր, որոնք կամ լրիվ հետընթաց բնույթ ունեն, կամ էլ պարունակում են քայքայման, հետաճի տարրեր:

3. Յուրաքանչյուր ընտանիք ունի ինչպես առաջադիմական զարգացման, այնպես էլ հետընթացի, քայքայման և ճգնաժամերի փուլեր: Այդպիսին է իրականությունը, որը և պետք է արտացոլվի ընտանիքի հոգեբանության գիտական տեսության մեջ:


Կարծում եմ՝ ընտանեկան հոգեբանությունը շատ կարևորը բաժին է հոգեբանության մեջ։ Այն դեռ շատ երկար տարիների կուսումնասիրվի հոգեբանների կողմից։ Այդտեղ շատ կարևոր է ծնող և երեխա փոխհարաբերությունները։ Ծնողներն են պատասխանատու իրենց երեխաների դաստիարակության համար և եթե լինում է երեխայի մոտ ինչ-որ բացթողում, դա միայն ծնողների ոչ ճիշտ դաստիարակության արդյունքն է։


Ընտանեկան հոգեբանություն

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...