Sunday, April 7, 2019

Գինին հայոց լեզվում



Այն իրողությունը, որ Հայկական լեռնաշխարհը խաղողագործության և գինեգործության հնագույն օջախներից է, իր արտահայտությունն է գտել հայոց մշակույթ, պատմության և գրականության մեջ և, մասնավորապես՝ նաև լեզվում։ «Խաղող» բառը ավանդված է հայկական մատենագրության արշալույսից։ Ըստ լեզվաբանների ենթադրության՝ այն Հայկական լեռնաշխարհի հնագույն սուբստրատային լեզվից ժառանգված բառ է, որ հանսդիպում է նաև աքադական, խուռիական տեքստերում։ Ուշագրավ է, որ հայերենում «այգի» բառի նախնական իմաստն արտահայտել է միայն այն տարածքը,  որտեղ խաղող է մշակվել։ Միջնադարյան մատենագրության մեջ հիշատակված է «խաղող» բառարմատից առաջացած մոտ 15 բառ։ « Գինի» բառը սերում է հնդեվրոպական նախալեզվից, որն ի հայտ է գալիս նաև հին մերձավորարևելյան մի շարք տարբեր լեզվախմբերում և իբրև միգրացիոն տերմին՝ խոր հնադարից իսկ ունեցել է տարածման խիստ լայն արեալ։
Գինի բնիկ հայերեն բառ է։ Ի սկզբանե այդ բառով բնորոշել են խաղողի հյութի խմորումից ստացված խմիչքը, ալկոհոլ պարունակող ըմպելիքը։ Հին հայերենում գինի բառարմատից առաջացել և օգտագործվել են մոտ 50 ածանցավոր ու բարդ բառեր, որոնցով արտահայտել են այդ խմիչքի հետ առնչվող ամենատարբեր երևույթներ, իրավիճակներ, գործառույթներ և այլն։ Հայերի մեջ պահպանվել և օգտագործվում են գինու՝ նրա տարբեր հատկանիշների, օգտակարության վերաբերյալ զանազան արտահայտություններ․ օրինակ, «Հին գինի ավելի հարգի է, քան նորը», «Գինին ամենահին ժամանակներից հայտնի ըմպելիք է», «Գինու չափավոր գործածությունը կազդուրիչ է և զվարթարար», «Առանց գինու սեղան չի նստում», «Գինին ուրախության սեղանի անբաժան ընկերն է», «Գինովությունից սթափվել», «Գինին գլուխը զարնել, գինուց բռնկվել» և այլն։ «Գինի»  տերմինը հայերենում, հատկապես ժողովրդական լեզվում և բարբառներում ունեցել է իր հոմանիշները՝ «խաղողի արյուն, խաղողի ջոււր, հիսուսական ջուր, կարմիր ջուր, ծերաց գավազան, ծերոց գավազան, ծերունյաց կաթ, կուռի, շարաբ, գինյակ, թերմոն, քաղցու, խաղմուզ»։ Չխմորված գինին անվանել են «մաճառ», նոր գինի՝ «մռմռուկ», թթված գինին՝ «ափխար»։ Գինի արմատից ձևավորվել են շատ աշխարհագրական տեղանուններ։ Օրինակ՝ Գինեբեր, Գինեբերդ, Գինեթաղք, Գինեկանց և այլն։ Կան նաև գինու ժողովրդական որակումներ։ Թվենք մի քանիսը․

Զռզռան գինի, զկեռի մածուն- թթվաշ
Ծվծվան գինի-ախորժահամ
Կակուղ կամ հեշտախում գինի-ներդաշնակ
Կոշտ կամ ծանր գինի- տտիպ
Մարխոշ գինի- թթվաշ, բայց ախորժահամ
Տափակ գինի-մուգ գույնի, ալկոհոլը պակաս
Չոր գինի-թունդ
Պլպլուն գինի-շողշողուն, պայծառ
Տղամարդ գինի-ալկոհոլը բարձր
Քաղցմաղց գինի- կիսաքաղցր, մաճառի նման


Ամփոփում․․․

Իմ կարծիքով այս աշխատանքը շատ բան տվեց ինձ։ Իմացա շատ հետաքրքիր բաներ գինու և խաղողի մասին։ Կային պատմություններ, որոնց մասին տեղեկություն չունեինք։ Շատ հետաքրքիր էր հետազոտել խաղողագործությունը և գինեգործությունը հին ժամանակներում։  Ամենաշատը դուր եկավ վերջին թեման՝ «Գինին հայոց լեզվում», որովհետև այն ավելի հետաքրքիր էր։ Այդտեղ ավելի շատ հայոց լեզվում գինի և խաղող բառերի մասին էր, թե նրանք ինչ են նշանակում։ Սուրեն Հոբոսյանի հետ հանդիպումն էլ էր հետաքրքիր, որը նույնպես վերաբերվում էր գինեգործությանը և խաղողագործությանը։

Խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանում 19-20-րդ դարերում
Գինեգործությունը հին և միջնադարյան Հայաստանում

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...