Friday, March 29, 2019

Հնդկաստան


Դասի հղումը 

  1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

  1. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
Հնդկաստանը ողողում է Բենգալյան ծոցը և Արաբական ծովը։ Տարածքը 3,2 կմ քառակուսի է։  Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։

  1. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում
Հնդկաստանի արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև և սննդի արդյունաբերությունները։ Արտադրում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։

  1. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
Հնդկաստանում հանքաքարերի տարբեր տեսակներ կան և կան քարածխի մեծ պաշարներ։

  1. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արտադությունը, մեքենաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը և գյուղատնտեսությունը։

Классная работа

Friday, March 22, 2019

Գինեգործությունը հին և միջնադարյան Հայաստանում


Հայաստանի տնտեսական, հասարակական կենցաղում գինին կարևոր տեղ է զբաղեցրել դեռևս Ք ա III հազարամյակից։ Հայաստանի Հանրապետության տարածքում, Սիսիան քաղաքի մոտ պեղված միջինբրոնզեդարյան դամբարաններից մեկում գտնված անոթի պատերի մեջ ներծծված պարունակության անալիզները ցույց տվեցին, որ դրա մեջ գինի է պահվել։ Հայաստանի տարածքի հուշարձաններից գտնվել են սեղանի սպասքի կարևոր մաս կազմող գինու սափորներ, փարչեր, գավեր և ընպանակներ, որոնք հաճախ զարդարված են խաղողի ողկույզներով։

Thursday, March 21, 2019

Что нужно делать, чтобы было как можно меньше равнодушных людей?

На мой взгляд, люди  равнодушный, потому что они чем-то разочарованы и  они смотрят на все плохими глазами.  Друзъя могут помоч друг друга, победитъ разочарование. Но если в жизни этого человека происходят какие-то изменения, он может измениться. В таком случаи всегда надо быть с другом, не позволять ему оставаться одному.

Wednesday, March 20, 2019

Խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանում 19-20-րդ դարերում


XIX դ․ սկզբին խաղողագործությունն ու գինեգործությունը հայոց տնտեսության կարևոր ճյուղերից էին։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ մոտավոր հաշվարկներով Երևանի նահանգում եղել է 10800 հա խաղողի այգի, որը բաժանված էր 18000 տնտեսությունների միջև ու ապահովում էր շուրջ 100000 մարդու ապրուստը։ Երևանի նահանգի ամենամեծ այգին գտնվում էր Վաղարշապատում։ XX դ․ սկզբին Երևանի բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն էր։ 1913թ․ Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմել էր 10825հա, որից 9000հա Երևանի նահանգում, ստացվել է 2 միլիոն դույլ գինի, ամեն մի հա-ից 222դույլ։

Միջին դպրոցի 7 հրաշալիքները

Ռուբայաթներ


Տրամաբանական մաթեմատիկ

  1. Ձեռնարկատերը հաշվեց, որ եթե կրկնապատկի աշխատատեղերի թիվը և այնուհետև ավելացնի ևս 16-ը, ապա աշխատատեղերի թիվը կդառնա 200:  Քանի՞ աշխատատեղ կար ձեռնարկությունում:
2. Why can’t a man living in Canada be buried in the USA?
Քանի, որ այն ժամանակ Կանադան եղել Ամերիկայի մի մասն, մինչև որ Կանադան անկախացել է։ Բայց մարդիկ մինչև հիմա համարում են իրենց Ամերիկացի։
How far can a dog run into the woods?
Only halfway. If it runs more, then it would be running out of the woods.
Why do Chinese men eat more rice than Japanese men do?

Is it legal for a man in Africa to marry his widow’s sister?
3. 8+16:4+4  ո՞րն է տրված արտահայտության ամենափոքր հնարավոր արժեքը:
3
4. Ո՞րը կնախընտրեք. 10 դրամների 2 կիլոգրամը, թե՞20  դրամների 1 կիլոգրամը, եթե հայտնի է, որ 20 դրամանոց մետաղադրամը 2 անգամ ծանր է 10 դրամանոց մետաղադրամից:
Նույնն է
5. Արան գրել է բոլոր եռանիշ թվերը:  Քանի՞ թվանշան է նա օգտագործել:
2700
6. A վայրից B վայրը շարժվեց հեծանվորդը `ժամում անցնելով 12 կմ:  Մեկ ժամ հետո B-ից դեպի A շարժվեց երկրորդ հեծանվորդը`ժամում անցնելով 14կմ և կես ժամ անց հանդիպեց առաջինին:  Որոշեք AB ճանապարհի երկարությունը:
7. Ապացուցեք, որ 3 մարդկանց մեջ կամ յուրաքանչյուրը ճանաչում է առնվազն մեկին, կամ առնվազն մեկին ճանաչում են երկուսն էլ, կամ առնվազն երկուսը իրար չեն ճանաչում:
Հնարավոր է, որ ոչ մեկ ոչ մեկին չի ճանաչում։
8. 2,2,2,2,2
Ինչպե՞ս ստանալ 15 հինգ 2-ի միջոցով:
(22:2)+2+2=15
9. Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից:
701-ով
10. Ի՞նչ եք տեսնում նկարում։ Ստուգեք ձեր տեսածը այստեղ։  Համակարգչի ձայնը ցածրացրեք։
222
Շուն

Friday, March 15, 2019

Դալմայի այգիներում



Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում այսօր գնացինք Դալմայի այգիներ «Երևանի հնամենի մառաններն ու գինու, խաղողագործության պատմությունը» նախագծով: Մեզ հետ էր նաև հնագետ Սուրեն Հոբոսյանը։ Նա մեզ ներկայացրեց հետաքրքիր տեղեկություններ գինեգործության և խաղողագործության մասին։ Նշեմ, որ մենք այժմ ուսումնասիրում ենք նրա աշխատությունները, փորձում մշակել։ Այժմ մշակում ենք նրա «Հայկական խաղողը և գինին» և «Գինին հայոց ավանդական մշակույթում»։ Շատ հետաքրքիր ճամփորդություն էր՝ խաղողի և գինու մասին հետաքրքիր տեղեկություններով լի։ 

Thursday, March 14, 2019

Домашнее задание. Урок 1

1
1․ интересуетесь, 2․ улибается, 3. боюсь,  4. надеемся, 5. удивляются, 6. казаться, 7. нравится, 8. соглашаешься, 9. ошибаюсь, 10. волнуешься, 11. смеяться, 12. радуюсь

Եղիշե Չարենց․ ռուբայաթներ

  • Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։
  1. Առաջին ռուբայաթում, իմ կարծիքով նա հիասթափվել է մի մարդուց։ Նա ասում է, որ դու ամեն վայրկյան այլ ես։ 
  2. Երկրորդ ռուբայաթում, իմ կարծիքով նա խոսում է մի մարդու մասին, ում շատ է սիրում։ Ասում է, որ քո ամեն ակնթարթը մի սերմ է։ 
  3. Հինգերորդ ռուբայաթը ինձ շատ դուր եկավ։ Այնտեղ խոսվում է մեկի մասին, ով անընդհատ գալիս ու գնում է, երբ չես էլ հասցնում տեսնել նրան։
  4. Ութերորդ ռուբայաթը նրա մասին է, որ պետք է չդադարել առաջ գնալ։ Ասվում է, որ գետը գնում է, բայց դա նշանակում է, որ նա առաջ է շարժվում և նա համեմատում է մեկի հետ, ով ընկած է փառքի հետևից։ 
  5. Քառասունչորսերորդ ռուբայաթը նույնպես դուրս եկավ, որովհետև այն պայքարելու մասին է։ Իմաստն այն է, որ միշտ պետք է պայքարել, անգամ մինչև մեր կյանքի վերջին օրը պետք է պայքարել։

Տրամաբանական մաթեմատիկա

Գտեք սխալը.
  • քանի որ 3>-4 , ապա (3)2 > (- 4)2, այսինքն` 9 > 16
  •  1-2+3 = 1-(2+3) = 1-5= -4
  • 3-4-1 = 3-(4-1) = 3-3 = 0
  • 4-3×2 = (4-3)x2 = 1×2 = 2
  • 2×3:3 =2x(3:3) = 2×1 = 2
2. Գնացքներից մեկը մեկնում է Երևանից Իջևան` 60 կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը` Իջևանից Երևան` 40 կմ/ժ արագությամբ: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը հանդիպումից  1 ժամ հետո:

Tuesday, March 12, 2019

Եղիշե Չարենց․ Ութնյակներ Արևին

Ութնյակներ Արևին․
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Monday, March 11, 2019

՛՛Кого в жизни можно считать счастливым человеком՛՛

Счастливого человека можно считать хорошего человека. Быть любимым - это прекрасно, потому что если ты любишь и любима, значит, ты хороший. Счастье для разных людей означает разное. Например, многие хотели бы иметь много денег, чтобы быть счастливыми. Но я так не думаю, потому что не в деньгах счастье.

My Favourite Book


Answer the questions
  • What is your favorite story?
My favorite story «we are not honest». Author is Hovhannes Tumanyan.

  • Who is your favorite author?
My favorite auther is Yeghishe charents.

  • Who is your favorite character?
My favorite character is Anahit from «Anahit» tale.

  • What is your favorite genre?
    • Action
    • Mystery
    • Suspence
    • Detective
    • Science Fiction
    • Children’s books
    • War
    • Non-fiction
    • Travel books
    • Self-help books
    • History
    • Biography
    • Autobiography
    • Gothic
    • Classic Literature
    • Modern Literature
    • adventure
  • What is the longest book you have ever read?

The longest book is «Qaos». Auther is Aleqsandr Shirvanzade.

  • How long did it take you to read it?

It took me 1 month.

  • Have you ever belonged to a book club?

No, I don't.

  • What books did you read?
For example.
«Qaos» and «Conrad»

  • What is the funniest book you have ever read?
The funniest book is «Emil from Lonnerberga»

  • The saddest?
  • The strangest?
The strangest book is «Conrad».

  • How many books have you read in your life?
Almost 15 book.

  • Is there a time in your life when you read all the time?

  • How many hours do you spend reading in a week?
  • Have you ever been to a book signing or met an author?
  • Do you have any ideas for a story for you to write?
  • Do you read books based on recommendations?
  • What are some of the books that were recommended to you?
  • Were you ever given a bad recommendation?
  • Did it change your opinion of the person who recommended the book?
  • What books have you recommended for other people?
  • How often do you go to the library?
  • How many books do you check out at a time?
  • How do you choose the books you are going to read?
  • How important is the cover of the book.
  • Do you watch the movie that came from a book?
  • Most people say the book is better than the movie. Is this true for you?
  • Did you enjoy reading books in school?
  • What was your favorite book growing up?
  • Is there a book that you have read more than once?
    • What was the title?
    • How many times did you read it?
  • Is there a book you just couldn’t finish?
    • What was the title?
  • What is your favorite time of day for reading?
  • Where is your favorite place to read?
  • Do you listen to music while you read?
  • Do you often read book before go to bed?
  • What factors are important to you when choosing a book to read?
    • Reviews?
    • A Recommendation from a friend?
    • The front cover?
  • What was the last book that you read?
  • What is your favorite book of all time?
  • Have you ever read a book and then watched the movie? Which was better? Why?
  • Who is the most famous writer from your country?
    • Have you read any of their books?
    • Do you think that they are overrated?
  • What genre of book do you enjoy most?
  • Have you ever tried to read a book in English?
  • Do you think that it is more valuable to read a book than to watch television?
  • Have you ever lent books to your friends and never got them back?
  • Do you think that the internet and television will eventually make books obsolete?

Զանգվածային հասարակական շարժումները

Տալ «ժողովրդավարություն » հասկացության բացատրությունը: Ժողովրդավարության դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին եվրոպական հասարակությունում:
Ժողովրդավարություն-Ժողովրդավարություն ժողովրդի իշխանություն, քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Ժողովրդավարության կայացումը երկարատև ու բարդ գործընթաց է։ 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին  նպատակաուղղված էր ընտրական իրավունքի ընդլայնմանը։ Գործընթացն ուղեկցվում էր քաղաքական կուսակցությունների ի հայտ գալով։ Բնորոշ էր հասարական միությունների ստեղծումը և գործունեությունը։

Sunday, March 10, 2019

Lesson 1


Lesson 1
Improve your grammar 1
  1. If we meet at 9:30, we will have plenty of time.
  2. Lisa would find the milk if she looked in the fridge.
  3. The zookeeper would have punished her with a fine if she had fed the animals.

Thursday, March 7, 2019

Գյուղ Թլիկ․ քարտեզագրում


Նախագիծ․ Լքված գյուղեր

Հիմնախնդրի սահմանում
Երբ ամեն օր աչքիդ առաջ հազարավոր մարդիկ են քայլում, նոր շենքեր ու թաղամասեր կառուցվում, խանութներ ու առեւտրի կենտրոններ բացվում,  արտագաղթը թվում է վիճակագիրների հաշվետվությունների էջերում մնացած մի տերմին, որը կիլոմետրերով հեռու է մեզնից: Բայց հերիք է ոտքդ մայրաքաղաքային ասֆալտից դուրս դնես, ու պատկերը տրամագծորեն փոխվում է: Արտագաղթը դառնում է սահմանում չպահանջող երեւույթ՝ դարձած ճակատագիր հարյուր հազարավոր ընտանիքների համար:
Հայաստանում շատ կան գյուղեր, վայրեր, որոնք կարող են միանգամայն գրավիչ լինել արտերկրից եկող կամ Հայաստանում բնակվող զբոսաշրջիկների համար,  ուղղակի դրանք պետք է բացահայտել: Դրանց չբնակեցման պատճառները տարբեր են: Միջին դարերում գյուղաբնակչությունը կազմել է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը: Այսօր շատ գյուղեր Հայաստանում կամ լքված են, կամ լքվում են օր օրի: Լքված տարածքներից յուրաքանչյուրը ուրվագծվում է՝ որպես վայրիվերումներով, ցնցումներով  մի պատմություն: Այդ տարածքները պատմական մի ժամանակաշրջանի   լուռ վկաներն են,որոնց ուսումնասիրությունը թույլ կտա վեր հանել խնդիրները, անցյալի հետևանքների դեմ գործելու մեր անկարողությունը շտկելու , վերարժևորելու  կարողությունը:

Wednesday, March 6, 2019

Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում

Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում
Տալ «քաղաքացիական հասարակություն»«կուսակցություն»,  «ընդհանուր ընտրական համակարգ» հասկացությունների բացատրությունը:
Քաղաքացիական հասարակությունը տերմին է, որով բնորոշվում է հասարակության զարգացման որոշակի մակարդակ։
Քաղաքական կուսակցությունն ընդհանուր նպատակներով ու շահերով միավորված մարդկանց որոշակի խումբ է և նրանց նպատակն է հասնել քաղաքական կյանքի լավացմանը։
Ընդհանուր ընտրական համակարգ նշանակում է, որ կուսակցություններն առաաջարկում են մի հարց և բոլորը քվեարկում են և հասկանում համաձայն են, թե ոչ։

Տրամաբանական մաթեմատիկա

  1. Հնարավո՞ր է այսպիսի բան․ դուք ինքնաթիռի հետադարձ տոմսով վերադառնում եք այն երկիր, որտեղից որ ի սկզբանե մեկնել էիք, բայց արդյունքում հայտնվում եք ուրիշ երկրում, որի մասին նախապես չէիք պլանավորել և որտեղ ոչ ոքի չեք ճանաչում։  Հաշվի առեք, որ որևէ տեռակտ, արտակարգ դրություն, կամ էլ վթար չէր կարող պատճառ հանդիսացած լիներ։
2. Imagine a situation when a man is drowned, but still not wet?  Is this possible?
Ավազի մեջ
3. Նայեք նկարին։  Հին ժամանակներից մարդու աչք մասին տարբեր թևավոր խոսքեր կան, և շատ նկարիչներ են արտահայտել մարդու ներաշխարհը աչքերի միջոցով։ Ի՞նչ մաթեմատիկական պատկերներ կան այս նկարում։ Ո՞ւմ գործն է սա։  Ինքներդ փորձեք հասկանալ մարդու աչքի համաչափությունները։  Ի՞նչ ասացվածքներ գիտեք մարդու աչքի մասին։  Ինքներդ կարո՞ղ եք նոր ասացվածքներ ստեղծել։  Այս նկարին նայելիս ի՞նչ եք հասկանում։
222
Այս նկարը նկարել է Ալբրեխտ Դյուրերը։  Այս պատկերում կա շրջան, ուղղանկյուն։ Այս նկարին նայելով հասկանում եմ, որ այս մարդը ունի խնդիրներ և նրա աչքերում կա տխրություն և հոգնածություն։ Աչքում համաչափություն չկա։ 
Աչքե տես, բերնե կարոտ:
Աչքը շինելու փոխարեն հոնքն էլ հանեցին:
Լեզուն չլինի, ագռավները աչքերը կհանեն:
Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը:
Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ:
Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա:
4.Դասարանում 25 սովորողներից 12-ը գիտեն ֆրանսերեն , 17-ը գիտեն անգլերեն, իսկ 5 սովորող չգիտի ո′չ ֆրանսերեն, ո′չ անգլերեն: Քանի՞ սովորող գիտի և′ ֆրանսերեն և′ անգլերեն:
25-5=20
12+17=29
29-20=9
պատասխան 9
5. Շունը հետապնդում է աղվեսին , որը գտնվում է նրանից 120 մ հեռավորության վրա:  Ինչքա՞ն ժամանակից հետո շունը կհասնի աղվեսին, եթե աղվեսի արագությունն է 320մ/ր, իսկ շատ արագությունը ` 350 մ/ր:
6. Որքա՞ն է (2019:2018-1):(1-2019:2018) արտահայտության արժեքը:
2019:2018-1=0,0004955401
2019:2018-1=0,0004955401
0,0004955401:0,0004955401=1
պատասխան -1
7. Մեծ ուղղանկյունը կազմված է տասնմեկ միանման ուղղանկյուններից, որոնց երկար կողմը 7 սմ է: Որքա՞ն է մեծ ուղղանկյան պարագիծը:
Captionless Image

7+7=14
2+2+7=11
14+14+11+11=40
40սմ

8. Նկարում բերված ուղղանկյունը լցված է միանման շրջաններով, որոնցից յուրաքանչյուրը շոշափում է ուղղանկյան կողմը և հարևան շրջաններին: Որքա՞ն է այդ շրջանի շառավիղը, եթե ուղղանկյան պարագիծը 56սմ է:
Captionless Image
9. Ո՞րն է ավելորդ:
11
Ավելորդ է C-ն, որովհետև երկու անգամ կրկնվում է VIII-ն։

Լեոնիդ Ենգիբարյան․ Սովորականն ամենաանսովորն է

Սովորականն ամենաանսովորն է
Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:
-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է:
Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը…
Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ:
Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը…
Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ…
Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն:
Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել…
Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…
  • Սովորական արարքներ ․․․ (ստեղծագործական աշխատանք)։

Սովորական բաներն այդքան էլ սովորական չեն, որովհետև եթե մտածենք ավելի խորը, կհասկանանք, որ եթե մարդը չի վաստակում դա, մարդու համար դա սովորական բան չէ։ Բայց իմ կարծիքով դա սխալ մտածելակերպ։ Եթե ջուր չլինի, ամբողջ աշխարհը կվերանա։ Բայց մարդիկ ջուրը համարում են շատ սովորական բան։ Օրինակ՝ ընկերները։ Մենք նրանց համարում են սովորական մարդիկ։ Բայց առանց նրանց կյանքը կլինի շատ տխուր։ Պետք է ամեն մի մանրուքին փայփայել ու սիրել, որովհետև առանց դրանց մեր կյանքը կլինի ավելի տխուր և մռայլ։

Լեոնիդ Ենգիբարյան․ ձնծաղիկը

Ձնծաղիկը
Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…
  • Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։
Ես կուզեի լինել ձնծաղիկ, որովհետև նրա գալուն պես սկսում է իսկական գարունը։ Օդը թարմանում է, և բնությունը գեղեցկանում է։ Իմ կարծիքով ձնծաղիկը միակ ծաղիկն է, որ նրա գալուն պես ամեն ինչ թարմանում և գեղեցկանում է։ Երբ գալիս է ձնծաղիկը, և սկսում է իսկական գարունը, թռչունները սկսում են հետ վերադառնալ և գարունը վերածվում է մի հրաշալի աշխարհի, որ ուզում ես նայել ու նայել։ Ձնծաղիկն իմ գարնանային ամենասիրելի ծաղիկն է։ Պետք է լինել ձնծաղիկի պես։ Ունենալ կամքի ուժ։ Ձնծաղիկը տրորում են, բայց նա մյուս գարուն նորից գալիս է։ Պետք է լինել ձնծաղիկի պես գեղեցիկ, ուժեղ և ամենակարևորը ունենալ կամքի ուժ։

Հասարակագիտություն

Այս անգամ խոսեցինք հոգևոր արժեքների մասին և այն առարկաների մասին, որ առանց դրա չենք կարող ապրել։ Իմ կարծիքով ամենակարևոր հոգևոր արժեքը երջանկությունն է, որովհետև հենց երջանկությունն է ապահովում կյանքի իմաստը և մարդու տրամադրությունը։ Երեք առարկաների՝ որոնք ինձ ամենաշատն են պետք, հեռախոսն է կամ ինչ-որ սարք, օրինակ՝ համակարգիչ կամ պլանշետ։

Tuesday, March 5, 2019

Classwork

3. c.
1. If you found a watch in the street, what would you do with it?
2. I would sent her a postcard if I knew her address.
3. If I had more money, I went out more.
4. If you didn't went to bed late every night, you might not be so tired.
5. What would you do if you won £1 million?
6. I wouldn't need car if I lived in the city.
7. If Steve sent Vicky a Valentine's card, she kept it forever!

Monday, March 4, 2019

Дополнителную информацию о Ван Гоге

01
1. Ван Гог дружил с Полем Гогеном, который тоже был художником.
автопортрет Поль Гогена - друга Ван Гога
02
2. Его брат Тео умер шесть месяцев спустя после смерти Винсента и похоронен рядом с ним в Овер-сюр-Уаз.

My favourite book


My favourite book is «Emil of Lonneberga». Author is Astrid Lindgren. The country is Sweden. Genre is children.The book was published by 1963-1997. It has 3 parts․ I've read all three of them and everyone liked me․ It's a very children's book, but I read it with great pleasure and I'm ready to read it once more․

Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից․ Մանկության կայարանում

Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից.
Մանկության կայարանում
Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…
  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:
Պատուհանի մոտ չի կարելի նստել, որովհետև մարդկանց կտեսնես մի կողմից, մյուս կողմում կնայես դուրս։ Այդ հաճույքը կլինի միակողմանի։ Պետք է չնստել պատուհանի մոտ, որ ավելի լավ ծանոթանաս ներսում գտնվող մարդկանց հետ։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:
Իմ կարծիքով փափուկ վագոն նշանակում է ամենալավ տեղը, կարևոր չէ ինչ վագոնով ես գնում, կարևորն այն է, որ դու ստացել ես այն տոմսը, որով կարող ես գնալ։ Ամնենալավ տեղն այն է, որ դու այդտեղ քեզ լավ ես զգում և կարևոր չէ, դու գումար ունես, թե ոչ, կարևորն այն է, որ քեզ սիրում են, որ դու քեզ սիրված ես զգում, բայց կան շատ մարդիկ, ովքեր ընկերություն են անում գումար ունենալու համար, բայց եթե դու չունես այն, բայց քո հետ շփվում են, դա ավելի հաճելի զգացողություն է։ 

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:
Կարևոր է չնստել պատուհանի մոտ և հետո կարևոր է ձեռք բերել ընկերներ, որ նրանց հետ ավելի հեշտ լինի ընթանալը։

Sunday, March 3, 2019

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ»

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:
Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: 
Այս փոքրիկ պատումներն էլ էին մարդու կյանքի մասին, բայց սրանք ավելի անհասկանալի էին քան Օմար Խայամի քառյակները։ Դրանք ինձ այդքան էլ դուր չեկան։
Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: 
Վերջին տեսարանը
Տղամարդը մտրակը պտտեցրեց օդում և ասաց.
– Նայե’ք նրանց. խաղաղ են ինչպես գառնուկները:
Հետո գլուխը առյուծներից մեկի երախը մտցրեց, իսկ այդ առյուծը ես էի: Առիթը պատեհ համարեցի, առանց հապաղելու գլուխը անջատեցի վզից` ի հատուցում այն բոլոր մտրակների, որ ստացել էի կրկեսում:

Իմ կարծիքով այս պատումի իմաստն այն է, որ մարդը վաղ, թե ուշ հատուցելու է իր բոլոր վատ արարքների համար։

Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը

Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը:
Թվարկիր արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում  ընդհանուր ձեռքբերումները, նվաճումները:
Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլի ընթացքում շատ երկրներ զարգացան։ Օրինակ՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, Գերմանիան և այլն։ Անգլիայում ստեղծվեցին մոնոպոլիաներ, ստեղծվեցին խոշոր բանկեր, Անգլիական դրմաը սկսեց կարևորվել և այլն։ Գերմանիայում հողի բերքատվությունը բարձրացավ և հետևաբար սկսեց ավելանալ գյուղամթերքի արտադրությունը։ Իտալիան սկզբում չէր կարողանում զարգանալ, բայց հետո սկսեց ավելի զարգացնել մեքենաշինությունը։ 
Հիմնավորիր աշխարհի անհավասարաչափ զարգացման պատճառները:
Կենտրոնացման հետևանքով ուժեղանում էր մրցակցությունը։ Մոնոպոլիստական ընկերությունների ձևավորումից հետո պայքարը նոր գաղութներ ձեռք բերելու համար էլ ավելի սաստկացավ։

Նախագիծ․ Լքված գյուղեր․ Թլիկ

Գիրք․

Թլիկ

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից արևմուտք, հայ-թուրքական սահմանամերձ շրջանում։ Մարզկենտրենից գտնվում է 72կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Թալլիք, Թելիք, Թըլըկ, Թիլանք, Թիլլիկ անվանումները։ Գյուղը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1345մ բարձրության վրա։ Կլիման չափավոր ցամաքային է։ Ամառները տաք են և չոր, ձմեռները՝ ցուրտ, ամետ տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ 1843թ․-ին ունեցել է 137, 1897թ․-ին՝ 173, 1939թ․-ին՝ 565, 1959թ․-ին՝ 420, 1979թ․-ին՝ 507, 2001-ին՝ 161, 2011-ին՝ 123 բնակիչ։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգռագործվում է որպես վարելահող, խոտհարք։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերայի կուլտուրաների մշակությամբ։ Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։

Վիքիպեդի․

Թլիկը գյուղ է Արագածոտնի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 72 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղն իր անվանումը ստացել է ի պատիվ Արևմտյան Հայաստանի Մուշի գավառի Թելիկ գյուղիԹլիկի ազգաբնակչության փոփոխությունը
Տարի187318971926193919591970197920012004
Բնակիչ137173197565420558507161216
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տեղեկությունները նույնն էին։ 

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...